Հասարակություն 11:26 16/06/2015

Սյունիքի մարզում խոշոր ներդրումներով նոր պոչամբար են կառուցելու. Վստահ է բնապահպանը

Սյունիքի մարզի 3 պոչամբարների վերամշակման մասին օրինագիծը, որն այս օրերին քննարկվում է Հայաստանի Ազգային ժողովում, ոչինչ չասող երևակայական փաստաթուղթ է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Բախտախնդիրներ են, ոչինչ չխոստանալով ուզում են գործը անել: Ասում են` եկեք հաստատեք այս փաստաթուղթը, սեփականության իրավունքով տիրանանք պոչամբարներին և մեկ տարի հետո Մաստեր պլանը կառավարությունը կհաստատի, նոր կսկեն աշխատել»,- ասաց Սանասարյանը:

Հիշեցնենք` խոսքը «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրինագծի վերաբերյալ է: Օրենքով, պոչամբարների վերամշակումն իրականացնելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարը զանգեզուրցի Վարդան Շահնազարյանն է: Ծրագրին ֆինանսական խոշոր աջակցություն` շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար, տրամադրում է միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը: Պոչամբարների վերամշակման արդյունքում ընկերությունը խոստանում է, որ պոչամբարների ռիսկայնությունը կնվազի, մասսայականորեն կոմպոզիտային թելերից կարտադրվեն գյուղատնտեսության համար հակակարկտային ցանցեր և մոտ 400-450 հա գյուղատնտեսական հողատարածքներ կդրվեն ոռոգման տակ: Եվ ամենակարևորը` նրանք խոստանում են Սյունիքի մարզում շուրջ 1500 աշխատատեղ բացել:

Օրինագծով մշակվելիք «Մաստեր պլան»-ը, որը դեռ պետք է ապագայում հաստատվի կառավարության որոշմամբ, անցնի բնապահպանական փորձաքննություն, դառնալու է «Ալյոտիգ»-ի գործունեության հիմքը:

«Գործունեության նախագիծը պետք է հենց սկզբում ներկայացվեր, որ հասկանալի լիներ, թե ինչ տեխնոլոգիաներով են աշխատելու, ինչ երաշխիք կտա, որ տնտեսությունը կզարգանա, ինչ երաշխիք կտա, որ շրջակա միջավայրը կբեռնաթափվի ծանր մետաղներից, քանի որ մենք ինքներս միշտ փափագել ենք, որ թափոններ չլինեն: Սա մի անհասկանալի երևույթ է և, հավանաբար, կառավարությունը և Ազգային ժողովի որոշ ազդեցիկ պատգամավորներ, մտած են այս գործի մեջ, հակառակ դեպքում այսպիսի նախագիծ ներկայացնողին պատասխանատվության պետք էր կանչել: Ով է լսել, որ պառլամենտը հաստատի, հետո ներկայացնեն մաստեր պլան, սա ի՞նչ բան է»,-նախագիծն ուսումնասիրելուց հետո այս եզրահանգման է եկել բանապահպան Սանասարյանը:

Օրինագծին Ազգային ժողովում դեմ է արտահայտվել միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, որը ինչպես Սանասարյանը, հայտարարել էր, թե հայտնի չէ` ինչ գիտական հիմքի ու ինչ ծրագրի հիման վրա է իրականացվելու ծրագիրը: Խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն, նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էին, որ կողմ են ծրագրին, քանի որ այդպիսով խոշոր ներդրումներ են իրականացվելու Հայաստանի տնտեսության մեջ:

Մինչդեռ բնապահպանի խոսքով, երկար տարիների փորձը կարող էր դաս լինել իշխանությունների համար և պետք էր արգելել նման ներդրումները:

«Ինչ է նշանակում ներդրում, սա ի՞նչ անասնական մոտեցում է, չեմ հասկանում: Մի՞թե մեր 25 տարիների փորձը ցույց չտվեց, որ Հայաստանում մեռյալ դաշտ են ստեղծում հենց ներդրումները: Սուտ, կողոպուտ: Խոստանում են 500 մլն ներդրում, բայց հետո տեսնում ես` տակը բան չկա, հակառակը, ոչ միայն չեն ներդրել, գողացել են ու պարտքեր առաջացրել»,- հայտարարեց Սանասարյանը` նկատելով, որ իրական կյանքում պետք է փաստերին հավատալ, այլ ոչ թե խոստումներին:

Բնապահպանի համար տարօրինակ է` ինչպես են եթե ծրագիրն իրականացնողները հայտարարում, որ պոչամբարները մշակելու են` առանց նոր պոչամբար ստեղծելու:

«Էդ ինչ մեթոդներ, տեխնոլոգիաներ պետք է կիրառի, որ պոչամբար չստեղծի: Արմանիսի օրինակը մեր աչքի առաջ է, պոչամբարներ չունեցա՞վ Արմանիսը, գնացեք, տեսեք` ինչ է կատարվում այնտեղ», -նկատեց բնապահպանը:

Սանասարյանի մյուս մտավախությունը ծրագրի իրականացման վերաբերյալ այն է, որ հայտնի չէ, թե պոչամբարների որքան տոկոսն են կորզելու, մինչդեռ հայտնի է, որ դրանցում կան օգտակար տարրեր:

«Ես վստահ եմ, որ նրանք նոր պոչամբար են կառուցելու և դա նշանակում է, որ մենք կունենանք ևս մեծագույն տարածք, որը կկորի», -նկատեց Սանասարյանը:

Մեր դիտարկմանը, թե խորհրդարանում նախագիծը ներկայացնող Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարել էր, որ «Մաստեր պլանը» բնապահպանական փորձաքննության ենթարկելու ժամանակ հանրային մեծ քննարկում կանցնի, Սանասարյանն ի պատասխան նկատեց, որ «միայն հիմարների հետ կարելի է այդպես խոսել» ու հավելեց. «Հիմա բնապահպանական փորձաքննությունը կաշառքով է արվում հանքարդյունաբերության հետ կապված, իսկ լսումները միակողմանի քարոզչություն են, որը ոչ մի արդյունք չի տալիս»:

Հարակից հրապարակումներ`
1500 նոր աշխատատեղ. Սյունիքի մարզում 3 պոչամբար կազատվի թափոններից, կկառուցվեն գործարաններ
ԱԺ-ն սկսել է քննարկել Հայաստանի 3 խնդրահարույց պոչամբարներին վերաբերող օրինագիծը
Սա օրենք է մենաշնորհ տրամադրելու մասին. Փոստանջյանը` պոչամբարները մշակելու վերաբերյալ օրինագծի մասին
ԲՀԿ-ական պատգամավորը Փոստանջյանին մեղադրեց դիլետանտության մեջ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}