«Թողեք հանգիստ ապրեմ էլի». Սյունիքի մարզպետի օգնականը բերման է ենթարկվել
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Մհեր Աթաջանյանի խանութի վրա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի կատարած հարձակման դեպքի վերաբերյալ: Ըստ աղբյուրի, հուլիսի 7-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել վերջինիս:
Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Ն.-ն է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Զարզանդ Նիկողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ է դիմել այդ քայլին, Նիկողոսյանը արձագանքեց. «Վայ լավ էլի, թողեք հանգիստ ապրեմ էլի: Շատ զբաղված եմ, ցավդ տանեմ, հետո կզանգես»: Այնուհետև անջատեց հեռախոսը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Զարզանդ Նիկողոսյանը հարձակում է գործել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանին պատկանող խանութի վրա: Այդ պատճառով էլ Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը պատրաստվում է միջնորդել քննչական մարմնին, որպեսզի Աթաջանյանի հարազատների նկատմամբ պաշտպանական միջոց կիրառեն:
Հարակից հրապարակում`
«Լիսկայի» օգնականը կոտրել է մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի ապակիներն ու դռները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան