Տնտեսություն 14:43 11/07/2015

Գագիկ Մակարյանը դժգոհ է մեռելոցի օրը ոչ աշխատանքային դարձնելու որոշումից

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հուլիսի 13-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու վերաբերյալ կառավարության՝ այսօրվա արտահերթ նիստում կայացարած որոշումն անակնկալի է բերել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին: Նա չէր սպասում, իսկ երկուշաբթի օրվա համար պլանավորած գործեր ուներ:

Մակարյանն ու բիզնեսի շահերը ներկայացնող ևս մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ տարբեր քննարկումներում, այդ թվում և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում մանրամասն կերպով ներկայացրել են այն վնասներն ու բացասական հետևանքները, որոնք առաջանում են մեռելոցի օրերը ոչ աշխատանքային հայտարարելու դեպքում:

«Գիտե՞ք, դա որոշակի չափով նաև բռնություն է, մարդու իրավունքների խախտում է, որովհետև մարդիկ կան, որոնք օրինակ շաբաթ օրը չէին աշխատելու, որովհետև հարսանիքի էին հրավիրված կամ մեկ այլ խնջույքի: Նրանց ասում ենք, չէ, քանի որ կառավարությունը փոխել է աշխատանքային օրը, դու պետք է չգնաս: Բայց էդ մարդը մեղավոր չի: Օրինակ, ես անակնկալի եկա, երեկ նման որոշում չկար, բայց շաբաթ օրը որոշվել է, որ աշխատանքային չէ: Բայց մենք էնքան բան ունենք պլանավորած երկուշաբթի օրվա համար, հիմա ի՞նչ անենք, չգիտեմ, անորոշություն է: Այսպես պերմանենտ որոշումներ կայացնել չի կարելի»,-ասաց Մակարյանը:

Հիշեցնենք,  Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, որն այս տարի նշվում է հուլիսի 12-ին: Տոնին հաջորդող օրը մեռելոց է: Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշեց, որ երկուշաբթի օրը աշխատանքային չէ, դրա փոխարեն մարդիկ կաշխատեն հուլիսի 18-ին՝ շաբաթ օրը:

Գագիկ Մակարյանը կարծում է, որ այս հարցում պետությունը չպետք է միջամտի, գործատուն ու աշխատողը կարող են միմյանց հետ համաձայնության գալ. «Օրինակ, աշխատողներ կան, որոնց չգալը վնասում է ամբողջ տնտեսությանը, ազդում է աշխատանքի վրա: Գործատուն կարող է որոշակի ճկունության միջոցով կարգավորել գործերը, կարող են խնդրել մի քանի ժամով դուրս գալ»:

Ինչ վերաբերում է հայաստանյան տնտեսությանը ոչ աշխատանքային օրերի պատճառով հասցված վնասին, ապա բիզնեսի շահերը ներկայացնող վեց կազմակերպություններ միաձայն առաջարկում են վերադառնալ 2008-ին տիրող վիճակին, երբ մեռելոցի օրերն աշխատանքային էին. «Մեր կազմակերպությունն ունի հաշվարկ, որ տարվա մեջ տոների ու մեռելոցների ոչ աշխատանքային օրերը կազմել են 21 օր: Տարվա մեջ մենք մեկ ամիս արձակուրդ ենք, մեկ ամիս էլ տոների ու սգո օրերի պատճառով չենք աշխատում: Ստացվում է, որ մենք տասն ամիս ենք ընդամենը աշխատում: Բոլորն այն կարծիքին են, որ տնտեսության, բիզնեսի ու արդյունաբերության զարգացման համար կարևոր է, որ այդ ոչ աշխատանքային օրերի թիվը սահմանփակվի»:

Կառավարության որոշմամբ՝ երկուշաբթին շաբաթով փոխարինելու մոդելը Մակարյանն արդյունավետ չի համարում. «Ֆիզոլոգիական առումով շաբաթ, կիրակի օրերին մարդկանց մարմինները, մտածելակերպը ձգտում է հանգստի: Շաբաթ օրը երբեք լիարժեք չի փոխարինում երկուշաբթիին»:

Բացի այդ էլ, Panorama.am-ի զրուցակիցը նկատեց, աշխատանքային հայտարարված շաբաթ օրերին մայրաքաղաքում երթևեկությունը հանգիստ է, ինչից կարելի է ենթադրել, որ շատ հիմնարկներ ոչ երկուշաբթի են աշխատում, ոչ էլ շաբաթ: Բացի այդ էլ շատ հիմնարկներում մինչև վեցը չեն աշխատում, գործը մի քանի ժամ շուտ են ավարտում:

21 օր չաշխատելը ֆինանսական ի՞նչ վնաս է հասցնում տնտեսությանը գումարային արտահայտությամբ: Մակարյանն այստեղ էլ փաստեր է բերում. «2014 թ. վերջին պաշտոնական գնահատականով Հայաստանում միջին աշխատուժի արտադրողականությունը տարեկան կտրվածքով փոքր և միջին ձեռնարկություններում կազմում է 8 500 դոլար: Սա շատ ցածր ու չնչին գումար է, քանի որ մեր ՓՄՁ-ները մոդեռն չեն, դրան գորմարած աշխատուժի արտադրողաշունակությունը ցածր է, տարիքային խնդիրներ կան, գործիքները լավը չեն: Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում տարեկան կտրվածքով այդ գումարը 115-125 հազար դոլար է, Շվեյցարիայում 130 հազար դոլար: Դե հիմա համեմատեք այդ թվերը: Եթե այդ 8.5 հազար դոլարը բաժանում ենք 12 ամիսների վրա, ստացվում է 700 դոլար, այդ գումարից 400 դոլար հաշվում ենք միջին աշխատավարձը, մնում է 300 դոլար: Իսկ 300 դոլարով տնտեսվարող սուբյեկտները հումքի, մոդեռնիզացիայի, հարկերի մասին մտածե՞ն, թե՞ իրենց շահութաբերության: Հիմա այս կտրվածքով, եթե 10 ամսվա աշխատանք ենք կատարում, տակը ի՞նչ է մնում, ախր ընդհանրապես ոչինչ չի մնում»:

Մակարյանի խոսքով, այս խնդիրը պետք է օպտիմալ տարբերակով լուծել: Նա կողմ է, որ բիզնեսմեները հանդիպեն նաև եկեղեցու ներկայացուցիչների հետ, քննարկեն հարցի լուծման տարբերակները: Հիշեցնենք, որ եկեղեցին է կառավարությանն առաջարկել մեռելոցի օրերը ոչ աշխատանքային հայտարարել:

«Նախորդ կառավարությունը նման որոշում ընդունեց, բիզնեսի կարծիքը հաշվի չառավ, ինքն իրեն որոշեց, որ այդպես պետք է լինի, այդքան քննադատություններ եղան: Այսօր, այո, տնտեսությունը կարիք ունի աշխատելու, մարդիկ իրենք են ուզում նաև աշխատել: Բանկերն ունեն լուրջ պրոբլեմներ, անվտանգության, ներքին համակարգերի հետ կապված, այդ օրերին միջազգային կազմակերպություններ հետ են խնդիրներ լինում, աշխատանքային օրերին դրսի մարդիկ աշխատում ենք, մենք ասում ենք՝ չենք աշխատում, իսկ շաբաթ օրն էլ մենք աշխատում ենք, նրանք չեն աշխատում: Այսպես մի աբսուրդային իրավիճակ է ստեղծվում, էֆեկտիվությունն ընկնում է: Ես գոհ չեմ և համաձայն չեմ այդ որոշման հետ: Կարծում էի, որ այս անգամ գոնե այդպես չէր լինի, բայց փաստորեն նորից եղավ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}