Կարևոր ձեռքբերում. Նալբանդյանը` Իրանի միջուկային ծրագրի պայմանավորվածության մասին
«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը»,-ասված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ մեկնաբանության մեջ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման։
Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասված է Նալբանդյանի մենաբանությունում:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանն ու վեցնյակը միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության են եկել
Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների ամփոփումն այսօր՝ 13:00-ին