Ադրբեջանը կարող է դադարեցնել ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը
Ադրբեջանի արտոգործնախարարությունը չեղարկել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության այցը Բաքու, որտեղ հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենային ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախնական քննարկումները, հաղորդում է «Գազետա.ռու» (Газета.ru) լրատվականը` հղում կատարելով «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը:
«Ընդհանուր առմամբ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, որը ցուցաբերում է խիստ հակաադրբեջանական և հակաիսլամական միտումներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ, և արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդ-Գուլիևը Մարդին հայտնել էր, որ Ադրբեջանը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի կողմից ընդունված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված հռչակագիրը, որտեղ քննադատության են արժանանում «քաղաքացիական հասարակության դեմ աննախադեպ պետական բռնաճնշումները», և կոչ է արվում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում` մարդու իրավունքների բնագավառում գործող ակտիվիստներին և լրագրողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան