
Հայկական ուժերը անհրաժեշտության դեպքում պատժիչ գործողություններ են իրականացնում. ԼՂՀ ՊՆ
«Հայկական ուժերը ոչ թե պատասխան գործողություններ են իրականացնում, այլ անհրաժեշտության դեպքում պատժիչ գործողություններ են իրականացնում», -panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ ի պատասխան սեպտեմբերի 25-ին հակառակորդի իրականացրած հարձակման հայկական ուժերը գործողություններ են իրականացրել:
Սենոր Հասրաթյանը այլ հարցերի չպատասխանեց և ասաց, որ պաշտոնապես իրենք կտեղեկացնեն, եթե ասելիք լինի:
Նշենք, որ facebook սոցիալական ցանցում տարբեր օգտատերեր հայտարարում են, որ հայկական զինուժը պատժիչ գործողություններ է իրականացրել, ինչի հետևանքով ադրբեջական կողմն ունի զգալի կորուստներ. մասնավորապես ոչնչացվել է մասամբ կամ ամբողջովին հակառակորդի երկու հենակետային ռազմական բազա, որի ընթացքում հակառակորդը տվել է 12 զոհ և անհայտ թվով վիրավորներ:
Թեմային առնչվող հրապարակում`
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց. ԼՂՀ ՊՆ