Ավագ Հարությունյան. Պետությունը 14 մլն դոլար ներդնելով կարող էր լուծել խաղողի մթերման խնդիրը

Խաղողագործն այսօր ունի խաղող, բայց չի կարողանում այն մթերել: Առաջացել են պրոբլեմներ, պայմանագիր չունեցող խաղողագործները խնդրի առաջ են: Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, բայց այս պահի դրությամբ կան գյուղեր, որտեղ դեռ խաղողի բերք ունենք, իսկ դրա հետագայի հետ կապված հարցերը մշուշոտ են: «Մեդիա կենտրոն»-ում խաղողի մթերման խնդիրների վերաբերյալ հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի «Խաղողագործների միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Սարգսյանը:

Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ նկատեց, որ խնդիրն ունի խորքային պատճառներ. «Գյուղացին հայտնվել է բարիկադի մի կողմում մեն մենակ, իսկ գինեգործը՝ մյուս կողմում: Տարբեր քաշային կարգեր են, տարբեր իրավական պաշտպանության մեխանիզմներով, արդյունքում մենք տեսնում ենք գյուղացուն մեն-մենակ իր բերքի հետ»:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ տարեսկզբին նկատելի էր, որ պատրաստի արտադրանքի իրացման գործում դժվարություններ կային. «Ես ի նկատի ունեմ գինու, կոնյակի արտահանումը: 8 ամսվա տվյալների ամփոփումից պարզ դարձավ, որ գինու արտահանման ծավալները նվազել են 42 տոկոսով, իսկ կոնյակինը՝ շուրջ 50 տոկոսով»:

Պետրոսյանի խոսքով, մայիսին արդեն պարզ էր, որ խաղողի բերքի ծավալը 25-30 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:

«Մեծաքանակ բերք էր հավաքվում ու ուղարկվում վերամշակողներին, որտեղ հերթեր էին գոյանում, ու լարվածություն էր ստեղծվում: Բավականին լուրջ միջամտություններ եղան»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով, վերջին օրերին լարվածությունը պայմանավորված է եղանակային պայմաններով, բերքը միանգամից հավաքվեց, մարդիկ մի տեղից մյուս տեղն էին գնում:

«Հիմա ավելի հանգիստ վիճակ կարելի է համարել»,-ասաց Պետրոսյանը, հիշեցնելով նախարարության հորդորի մասին՝ ավելորդ շտապողականություն չցուցաբերել, քանի որ նախորդ տարիներին խաղողը մթերվել է նույնիսկ մինչև հոկտեմբերի վերջ, իսկ վերամշակողների հետ ձեռք են բերվել լրացուցիչ հստակ պայմանավորվածություններ:

«Մեր խաղողագործները պետք է համագործակցեն նախարարության, մարզպետարանների ներկայացուցիչների ու համայնքապետերի հետ, պետք է փորձեն սահմանված գրաֆիկով անեն մթերումները: Գյուղատնտեսության նախարարությունը նորից վերահաստատում է իր պատրաստակամությունը, որ անելու է ամեն ինչ ամբողջ բերքը մթերելու համար»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:

Անդրադառնալով մթերման միջին գնին, Պետրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունն այդ հարցում որևէ ազդեցություն ունենալ չի կարող, սակայն խելամիտ շահույթ ունենալու համար առաջարկվել էր 150 դրամը:

«Ձեռնարկությունների մեծ մասն այդ գնով կատարեցին, բայց հետո երբ ցածր որակի հումք, ավելի ցածր գնով մթերվեցին: 50, 30 դրամով մթերման դեպքեր մեզ հայտնի չեն, նվազագույն գինը, որը մեզ հայտնի է, 90 դրամն է»,-ասաց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է վերամշակող ընկերություններին աջակցելու հարցին, ապա Պետրոսյանը նկատեց, որ կառավարությանը մի քանիսին արդեն աջակցել է, իսկ մյուսներին օգնելն ընթացքի մեջ է:

«Սա մի ամբողջական շղթա է, եթե մի օղակում խաթարում եղավ, ապա ծանր հետևանքները տեսանելի կլինեն»,-ասաց նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով գյուղացու վիճակի մեջ մտնող ու սահմանվածից ավելի շատ մթերում իրականացնող ընկերություններին:

Քննարկմանը մասնակցող ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, որ ԵՏՄ Հայաստանի մտնելուց առաջ հայտարարում էին, որ արտահանման լայն հնարավորություններ են բացվելու. «Բա հիմա էդ բերքը եղել է, բնությունը տվել է, փառք ու պատիվ մեր գյուղացուն, ու հանկարծ աժեոտաժ: Հարցն ուղղում եմ կառավարությանը, որ այդ հայտարարած գործիքակազմն այդպես էլ մնացել է թղթի վրա»:

Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով, ստեղծված իրավիճակում իրավական լուծումը հետևյալն է. «Այն, ինչ անում էին գինեգործական երկրները ուղիղ 100 տարի առաջ: Պետությունը ստեղծում էր կոպերատիվներ: Յուրաքանչյուր մարզում ստեղծվում էր պետական մեկ գործարան, բաժնետոմսերն ամբողջությամբ պետությանն էին պատկանում, պետությունն առաջին տարում գնում էր խաղողը գյուղացիներից, ցույց էր տալիս, որ կա պետական երաշխավորություն, ապա ակցիաները կամաց-կամաց տալիս էր գյուղացիներին: Ստացվեց, որ խաղողի գինը բարձրացավ, գինին թանակացավ, գործարանները սկսկեցին ստիպված կոպերատիվներից գինի առնել, կոպերատիվները կայացան: Ուզում եմ ասել, որ ամեն մի մարզում մեկ կոպերատիվ գործարան ունենալու դեպքում, իսկ դա արժե 1.5-2 մլն դոլար, այսինքն պետությունը ներդնելով ընդամենը 14 մլն դոլար, ունենում է կոպերատիվ գործարաններ, որոնք մթերում են ամբողջ խաղողը, իսկ հետո գործարանները նրանց սկսում են խնդրել, որ իրենց խաղող ու գինի տան»:

Խաղողի մթերման խնդիրների վերաբերյալ կարդացեք նաև՝
Բերբերյան. Խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ոչ հետևողական աշխատանքի արդյունք է
«Սոսկալի տեսարան է». Գյուղացիները մի քանի գիշեր անցկացնում են գործարանների դիմաց
Խաղողը տվել են գյուղացիների ձեռքն ու տուն ուղարկել
Միջպետական նշանակության ճանապարհը փակ է, գյուղացիները դուրս են եկել բողոքի 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}