Հայ-թուրքական փակ սահմանների ու «մեր» բաց սրտերի մասին Նունե Եսայանը հայտարարել է Թուրքիայում
«Հայ-թուրքական սահմանները փակ են, բայց մեր սրտերը բաց են: Ես չեմ հավատում, որ երաժշտության մեջ սահմաններ կան», -Թուրքիայում օրերս տված համերգից առաջ «Hürriyet Daily News»-ին տված հարցազրույցում հայտարարել է երգչուհի Նունե Եսայանը:
Նա ասել է, որ հանգուցյալ Հրանտ Դինքի երազանքն է եղել, որ Թուրքիայում ինքն համերգ ունենա և որ ինքն այնտեղ է այդ երազն իրականություն դարձնելու համար: «Իմաստ չկա այլևս թշնամություն ունենալ միմյանց նկատմամբ: Նոր սերունդն այլ կերպ է մտածում: Այո, հայության շրջանում Հայոց ցեղասպանության վերքը խորն է, բայց դա մեզ չի խանգարում, որ նայենք ապագային», -հավելել է Եսայանը:
Նա ասել է նաև, որ թեպետ իր արմատներով որևէ կապ չունի արևմտյան Հայաստանի հետ, բայց շատ է ցանկանում լինել այդ տարածքում: «Այժմ իմ ժամանակը խիստ սուղ է, ես կցանկանայի լինել Արևմտյան Հայաստանում, և հաջորդ անգամ այդպես էլ կանեմ», -ասել է երգչուհին, փոխանցում է թուրքական լրատվամիջոցը:
Նրա խոսքով, իր համար ցավալի է, որ թուրքական կողմը հայերի դեմ «մտահոգիչ հայտարարություններ» է անում: «Ոչ մի երկիր և ոչ էլ մենք չենք կարող ընդունել նման անընդունելի լեզուն», -հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա