Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Հին Երևան»-ի նախագծային աշխատանքներն առաջիկայում կավարտվեն և կլինի շնորհանդես: Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նա նաև նշեց, որ «Հին Երևան» նախագծի մաս է կազմելու Տերյան փողոցի վրա գտնվող Աֆրիկյանների տունը:
Նրա խոսքով, այդ տարածքով պետք է լայն փողոց անցնի, իսկ Աֆրիկյանների պանդոկը բավականին նեղացնում է ու որոշում է կայացվել տեղափոխել «Հին Երևան» ծրագրի մեջ, այսինքն Աֆրիկյանների պանդոկը կապամոնտաժվի ու «Հին Երևան» ծրագրի շրջանակներում կսկսվի շինարարությունը:
Ն. Սարգսյանը նաև ասաց, որ երկու-երեք օրվա ընթացքում ծրագիրը կավարտվի ու կկազմակերպվի քննարկումներ:
Հիշեցնենք, որ «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը նախատեսված է իրականացնել Գլխավոր պողոտայի տարածքում, շուրջ 2.2 հեկտարի վրա, Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցները ներառող թաղամասում՝ «Սիլ պլազայի» հետնամասում ընկած տարածքում: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս հատվածում հնարավորություն կստեղծվի «տեղափոխման եղանակով վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ գոյություն ունեցող ժամանակակից բարձրահարկերով կառուցապատումը համադրելով 19-20-րդ դարերի 2-3 հարկանի ճարտարապետական նմուշներով»:
Նախորդող նորություն`
Նախարարություն. Ներկայում Աֆրիկյանների շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին