Կքննարկվեն Օձունի տաճարի վերականգնման աշխատանքների նախագծային տարբերակները. Հրավիրվում են մասնագետներ
Մայիսի 22-ին Ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարանի տեղի կունենա ՀՀ Լոռու մարզում գտնվող Օձունի տաճարի վերականգնման աշխատանքների նախագծային տարբերակների քննարկումը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող մասնագետները պետք է նախապես գրանցվեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ տեղերը սահմանափակ են:
Հիշեցնենք, որ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը իրականացնում է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը համաձայն Հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև 23.03.2012թ. կնքված հուշագրի: Ֆինանսական միջոցները տրամադրվում են մրցութային կարգով ընտրված շինարարական ընկերությանը՝ «ԼևԳուկ» ՓԲԸ-ին: Շինարարական աշխատանքներն իրականացվում են համաձայն հաստատված նախագծի:
Ճարտարապետ Արշակ Մինասյանը դեռևս մարտին ահազանգել էրhttp://panorama.am/am/culture/2013/04/12/arshak-minasyan/, որ Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով: «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վ.Շերմազանյանն էլ պարզաբանել էրhttp://panorama.am/am/society/2013/04/13/found/ ստեղծված իրավիճակը՝ միաժամանակ ակնկալելով մշակույթի նախարարության միջամտությունը:
Օձունի տաճարը արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն շինություն է: Աղոթասրահը երկշար մույթերով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինը ավարտվում է կիսաշրջան գծային խորանով, իսկ եզրայինները` երկհարկ ուղղանկյուն ավանդատներով: Աղոթասրահը երեք կողմերից եզերված է արտաքին սրահով: Արտաքինից երկայնական թևերը սահմանափակված են կամարաշարերով, իսկ կենտրոնական թևը` խուլ պատով: Տաճարի թմբուկը ութանիստ է: Հարուստ է քանդակներով և վիմական արձանագրություններով: Հուշարձանը կառուցված է դեղնաշագանակագույն սրբատաշ ֆելզիտից: Տաճարի հյուսիս-արևելյան մասում կանգնեցված է իր ճարտարապետական լուծումներով եզակի կոթող-մահարձան, որն իր հորինվածքային ձևերի և պատկերաքանդակների հատկանիշներով դիտվում է որպես 5-6-րդ դդ կառույց: Տաճարը և շրջակայքում գտնվող կոթողը ավելի ուշ շրջապատվել են քարե պարսպով:
Ընդհանուր առմամբ միջամտության կարիք ունեն որմնախարիսխները և հուշարձանի ծածկերը: Անհրաժեշտ է վերականգնել 1980-ական թթ. վերջերին ապամոնտաժված և խարխլված վիճակում գտնվող արտաքին երկայնական թևերը և մուտքի հատվածը:
Նախորդող նորություններ՝
Վ. Շերմազանյան. Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները ձախողված չեն
Հայտարարվել է Օձունի վանքը վերականգնող կազմակերպության մրցույթ
Մասնավոր հատված-պետություն համագործակցություն. Վերականգնվելու է Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան