Արամ Սաթյանը` Ռոբերտ Ամիրխանյանի մասին. Իր առաջին մեղքը պառակտումն է կոմպոզիտորների մեջ
Կոմպոզիտորիների միության համագումարին մասնակցելու ծանուցագիրը կոմպոզիտոր Արամ Սաթյանը ստացել է միայն այսօր առավոտյան, մինչդեռ, ինչպես ինքն է ասում, այն պետք է ուղարկված լիներ 14 օր առաջ:
«Դա ոչ մի ընտության օրենքների մեջ չի մտնում: Մենք չունենք օրակարգ, այն հիմա պետք է առաջարկենք: Ես տեղյակ եղա մի շաբաթ առաջ, ինձ առաջարկեցին, որ առաջադրվեմ որպես թեկնածու: Ես շատ արագ բուկլետ պատրաստեցի, քանի որ առանց ծրագրի չէի կարող հանդես գալ»,- այսօր համագումարից առաջ լրագրողներին ասաց կոմպոզիտորն ու ընդգծեց, որ մարդիկ պետք է ծանոթ լինեն իր ծրագրերին, անելիքներին:
Արամ Սաթյանի խոսքով` ինքը կարևորում է երիտասարդներին, որոնց անտեսում է միության այժմյան նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: «Ինքն ասում է, որ երիտասարդներին նրանց դասատուներն են դրդել բողոքների: Դա ծիծաղելի է, քանի որ կան այնպիսի դասատուներ, որ իր կողմնակիցներն են, իրենց ուսանողներն են: Բայց միայն երեքն են ուսանողներ: Ինքն իրավունք չունի: Օրինակ մեզ անվանել է մոլորյալներ: Անհարգալի վերաբերմունքն է դեպի կոլեգաները, դեպի երիտասարդությունը, մեր ապագան: Իր առաջին մեղքը պառակտումն է կոմպոզիտորների մեջ»,- ասաց նա:
Կոմպոզիտորը նշեց, որ այս իրավիճակը հարկավոր է փոխել: «Տեսաք, մենք ընկերներով միասին կանգնած էին, նշանակություն չունի` ով ում ձայն կտա: Նորմալ հարաբերությունների մեջ ենք, ես չեմ ուզում, որ պառակտում լինի»,- ասաց նա և հավելեց, որ հնարավոր է համագումարի ընթացքում այլ առաջադրվողներ էլ լինեն:
Նա նշեց, որ ընտրությունը վաղն է լինելու, իսկ այսօրվա համգումարը հիմնականում Ամիրխանյանի զեկույցի, մարդկանց ելույթների համար է. «Կարևորը վաղը կլինի: Մենք չգիտենք, ինչ կլինի, ինչ փոփոխություններ կլինեն ընտրաձայների մեջ: Միշտ մենք տեղյակ ենք, թե քանի մանդատ է տպվել, բայց մեզ այսօր չեն հայտնել: Որպես թեկնածու ես ոչ մի բանից տեղյակ չեմ»:
Արամ Սաթյանն ընտրության օրը մեծ կոնֆլիկտներ չի կանխատեսում, ասում է, որ իրենք սադրանքների չեն գնալու. «Եթե իր կողմից չլինի այդ սադրանքը, մեր կողմնակիցներից այդպիսի մարդ չեմ տեսնում, որ գնա դրան»:
Առաջին բանը, որ պատրաստվում է անել նա ընտրվելուց հետո, ժողով հրավիրելն ու իր անելիքների մասին ևս մեկ անգամ հայտնելն է; «Մենք բոլորս միասին պետք է անենք: Նախագահը մեզանից մեկն է, մենք ենք: Եթե նա իրեն հակադրում է մեզ, ուրեմն մեզ հետ չի: Ժողով կանենք, որ հաստատենք մեր ծրագրերը»,- եզրափակեց կոմպոզիտորը:
Նախորդիվ`
Ռոբերտ Ամիրխանյան. Դեդեկտիվ մի փնտրեք այնտեղ, որտեղ պարզ բաժակի մեջ մաքուր ջուր է
«Թշվառական գործողություններ են». Ռոբերտ Ամիրխանյանն արձագանքում է երիտասարդ կոմպոզիտորներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները