Մշակույթ 14:46 26/10/2013

Ռոբերտ Ամիրխանյան. Դեդեկտիվ մի փնտրեք այնտեղ, որտեղ պարզ բաժակի մեջ մաքուր ջուր է

Մեր կյանքի մեջ զարույթի տեսակը չափազանց շատ է, մենք չար չենք, բայց չարացած ենք չգիտես ինչու, ասում է «Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների միավորում» ՀԿ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը` անդրադառնալով կառույցի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին, և իր ընդդիմադիրների կողմից հնչած հայտարարություններին:

Այսօր հրավիրված կոմպոզիտորների միության համագումարից առաջ նա ասաց. «Ուզում եմ հասկանալ, թե որն է պատճառը, որ մարդը կարող է հանկարծ հավասարակշռությունից դուրս գալ: Ե՞րբ է մարդը սկսում խաբել ուրիշին, խաբելու առաջին պայմանը շահն է, բայց ես կդադարեմ խաբել, երբ շարժվեմ գաղափարով: Այդ գաղափարը, միտքը շատ կարևոր է մեր իրականության մեջ: Երբ մենք ապավինենք այդ գաղափարին, կդադարենք խաբել և կփորձենք ճշմարտությանը նայել շատ պարզ երեսով»:

Հարցին` Ձեր ընդդիմախոսները խաբո՞ւմ են, նա պատասխանեց. «Անպայման, բա երկու ամիս է ինչո՞վ են զբաղված»: Ռոբերտ Ամիրխանյանը հստակեցրեց, որ ինքը այս գործողություններն է համարում թշվառական, իսկ մարդկանց թշվառ չի անվանել: «Իմ հայտարարություններում հնչել է նաև մոլորյալներ բառը: Այո, ես գտնում եմ, որ մոլորյալն այն մարդն է, որն իր հիմնական ճանապարհից հեռանում է, բայց վերադառնալու է: Իսկ ճանապարհն ուրիշ բան է, ոչ թե բամբասանքը, չարությունը, մեկին ցեխին հավասարեցնելը, պատվազուրկ անելը: Մոլորյալն այն մարդն է, որը շուտով պիտի գտնի իր ճանապարհը: Ես նաև ասել եմ` ապուշացած, եթե կուզեք, դա նույնիսկ կոմպլիմենտ է, որովհետև ապուշանալ կարող է միայն խելացի մարդը»:

Կոմպոզիտորների միության նախագահն անդրադարձավ նաև համագումարի օրվա ընտրության շուրջ դժգոհություններին, ինչպես նաև նրան, որ այն տեղի է ունենում ոչ թե կոմպոզիտորների միության շենքում, այլ Ֆիլհարմոնիայի մեծ սրահում և, որ մեկնարկում է համերգով ու մրցանակաբաշխությամբ, ինչը նրա ընդդիմադիրները շոու էին անվանել:

Նա նախ նշեց, որ այս հարցով հետաքրքրվողները չափազանց մեծ թիվ են կազմում, իսկ միության դահլիճն ընդամենը 130 տեղ ունի. և այդտեղ շատ մարդ չէր տեղավորվի: «Հայաստանի կոմպոզիտորների միությունը կյանքից կտրված, գաղտնի մի կազմակերպություն չէ, որ իր որոշումները կայացնի դռան հետևում: Մենք ուզում ենք ցույց տալ, որ մեր հայ մշակույթի մեծ պատասխանատուներն ենք և ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք: Իսկ այն, որ երաժշտություն պիտի հնչի, նրա համար է, որ այդ երաժշտությունը մեզ պիտի հիշեցնի, թե մենք որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, ինչով է շողում մեր ճանապարհի գաղափարը»,- ասաց նա:

Ռոբերտ Ամիրխանյանն ընդգծեց, որ իրենք մարդկանց խոսելու, փաստարկներ բերելու հնարավորություն է տալու, ինչով պայմանավորված էլ միության նախագահի ընտրության քվեարկությունը կլինի ոչ թե այսօր, այլ, ամենայն հավանականությամբ, վաղը: «Եթե պետք լինի` երրորդ օրն էլ կարծիքներ հայտնել, խնդրեմ, որևէ արգելք չկա»,- ասաց նա:

Նա նաև նկատեց, որ միությունում խնդիրներ կան, օրինակ, ինչպես պիտի կարողանան միջոցներ գտնել իրենց աշխատանքները տպագրելու, տարածելու, համերգներ, փառատոններ անելու համար:

Անդրադառնալով երեսուն երիտասարդ կոմպոզիտորների հայտարարությանը, ովքեր դեմ են իրենց և իր թեկնածությանը, նա նշեց, որ կարող է կարդալ միայն իրենց միության անդամների նամակները. «Իսկ թե դրսից ով ինչ նամակ է գրում, ստահոդ ստորագրություններ հավաքում, ճղճիմ է: Երիտասարդները նույնիսկ չգիտեն, թե որտեղ է կոմպոզիտորների միությունը, ինչով է զբաղվում: Նրանք ուսանող են, դեդեկտիվ մի փնտրեք այնտեղ, որտեղ մաքուր ջուր է` պարզ բաժակի մեջ»:

Նա ընդգծեց, որ համագումարի մասնակիցները կարող են լինել միայն միության անդամները, իսկ մանդատները տպվել են նրանց թվով. «Ես կեղծիքի ճանապարհով չեմ ապրել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել այդ բանը»:

Ինչ վերաբվերում է դիտարկումներին, որ համագումարը երկու տարի ուշացել է, Ամիրխանյանն այսպես արձագանքեց. «Խորհրդարանը որոշում էր կայացրել բոլոր միությունները կասեցնել, անվանումները փոխել, ընտրաժամկետն ու տանել մեզ դեպի ոչ առևտրայի կազմակերպություն: Հարի՞ր է մեզ, որ այդպես պիտակավորվի մեր միությունը: Փորձել ենք պայքարել, ինը տարի շարունակվող պայքարը հաջողությամբ է պսակվել: Դիտավորություն կար ստեղծագործական միությունների աշխատանքը կասեցնելու, մենք հասանք նրան, որ դա չկատարվի: Ես էլ անձամբ առաջարկել եմ, որ միության անդամը ստաժ ունենա, որ թոշակի տարիքում թշվառ վիճակում չլինի»:

Հարցին` նախագահի պաշտոնում ձեր վերընտրվելու հնարավորություններն ինչպես եք գնահատում, նա պատասխանեց. «Բացարձակ չեմ քննարկում, ես կարող է առաջարկեմ, կարող է և` ոչ: Իմ նպատակը չէ միության նախագահը լինել, իմ նպատակն այն է, որ միությունը կարողանա ապրել: Հակառակ դեպքում, ես իմ երաժշտությունն ունեմ: Ես չեմ որոշում, որ մնամ, որոշողը միության անդամներն են, ես մեղավոր չեմ, որ նրանք ինձ են քվե տալիս»:

Նա հայտնեց, որ ինքը ամեն բանին հանգիստ է նայում և հորդորեց մյուսներին էլ հանգիստ լինել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}