Նկարիչների միության նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
Նկարիչների միության նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու: Միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հետ կպայքարեն Ռոբերտ Այվազյանն ու Արմեն Աթանյանը:
Համագումարի մասնակիցների քվեարկության արդյունքում որոշվեց նախագահի ընտրությունը կատարել փակ քվեարկությամբ:
Նշենք, որ Նկարիչների միությունն ունի մոտ 1100 անդամ, նրանցից մոտ 700-ն արտասահմանում են գտնվում: Համագումարին մասնակցելու համար գրանցվել է 500 անդամ:
Հավելենք, որ ավելի վաղ որպես նախագահի թեկնածու շրջանառվում էր Նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանի անունը, ով կարծում է, որ միության ղեկավարությունը պետք է փոխվի: Ըստ նրա` այս տարիներին խոստումներից զատ որևէ իրական այլ բան չեն տեսել: Այնուամենայնիվ, Հաղթանակ Շահումյանը չառաջադրվեց, սակայն հայտարարեց, որ դեմ է քվեարկելու Կարեն Աղամյանին, ով վերջին 15 տարիներին ղեկավարում է կառույցը:
Նախորդիվ`
Կարեն Աղամյանը միության ձեռքբերումների, նկարիչների խնդիրների և հակասությունների մասին
Մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան