Կարեն Աղամյանը միության ձեռքբերումների, նկարիչների խնդիրների և հակասությունների մասին
Արվեստագետն առհասարկ, իսկ նկարիչը` մասնավորապես, չի ապրում այն բարեկեցիկ կյանքով, որին արժանի է: Այսօր Հայաստանի նկարիչների միության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց միության նախագահ Կարեն Աղամյանը:
Ըստ նրա` աա է թիվ մեկ խնդիրը. «Հույս ունեմ, որ բոլոր հարցերին կպատասխանենք և կփորձենք լուծումներ գտնել»:
Անդրադառնալով միության նախագահի ընտրության հարցին և իր թեկնածությանը, Կարեն Աղամյանը նշեց, որ եթե համագումարը գտնի, որ իր արած գործը բավարար է և ինքը կարող է շարունակել նույն գծով, կշարունակի, եթե ոչ, ապա կընտրի մեկ այլ հավակնորդի:
«Հակասական կարծիքներ ես իսկապես շատ եմ լսել, բայց ընդամենը երկու-երեք հոգուց: Տպավորություն է ստեղծվում, որ շատ լարված, անտանելի վիճակ է: Կարծում եմ, որ նկատում եք` մթնոլորտը հանգիստ է ավելի: Հուսով եմ, որ կլինի շատ կառուցողական համագումար»,- ասաց նա:
Կարեն Աղամյանի ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում ստեղծագործական միությունների մասին օրենքի հարցը, որը մեր երկիրը չունի. «Երբ կարողանանք հասնել նրան, որ այդ օրենքն ընդունվի, ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Panorama.am-ի հարցին, ո՞րն է այս հինգ տարիների ամենակարևոր ձեռքբերումը, Կարեն Աղամյանը պատասխանեց. «Նկարիչների միությունը կարողացավ ունենալ հոյակապ ցուցասրահներ: Անկախության տարիներին Հայսատանում բազմաթիվ շենքեր են կառուցվել, սակայն մշակութային նպատակի ծառայող երկու կառույց է ստեղծվել` Մատենադարանի հետնամասի կցորդը և Հայաստանի նկարիչների միության ցուցասրահները: Փոխարենը հազարավոր, հարյուրավոր` ռեստորաններ և կազինոներ: Այդ ցուցասրահներով մենք շատ հպարտանում ենք»:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան