«Երևանում նկարիչների հնարավորություններն ավելի մեծ են, արտասահմանը Երևանին ավելի մոտ է, քան մարզերին»
Վանաձորում գործում է կերպարվեստի թանգարան, որը նկարիչներին ցուցադրվելու շատ լավ հնարավորություններ է ընձեռում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն, Նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի նախագահ, գեղանկարիչ Փափագ Գալոյանը:
Նա նշեց, որ գարնանն ու աշնանը վանաձորցի նկարիչներն ունենում են իրենց ստեղծագործությունների ցուցահանդեսները, տարին երկու անգամ ներկայացվող ցուցահանդեսներից բացի նաև անհատականներն են լինում` թե քաղաքում, թե հանրապետությունում, թե արտասահմանում:
Արվեստանոցների ու երիտասարդների հետ տարվող աշխատանքների հարցը, Փափագ Գալոյանի խոսքով, միշտ ուշադրության կենտրոնում է, վերջերս քաղաքապետարանը երիտասարդ նկարիչներին ապահովել է արվեստանոցներով:
«Արտերկիր գնալն է բավական բարդ, մեր ուժերից վեր է, իսկ Երևանում խնդիրներ չունենք: Ուղղակի Երևանում նկարիչների հնարավորություններն ավելի մեծ են, որովհետև արտասահմանը Երևանին ավելի մոտ է, քան մարզերին: Ամենուր ընդառաջում են, ինչի համար շատ շնորհակալ ենք: Մենք գոհ ենք նաև Նկարիչների միության գործող նախագահի գործունեությունից, ինչպես նաև թանգարանների ղեկավարներից»,- ասաց նա:
Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի բնորոշմամբ, երկրաշարժից հետո, մոտ 15 տարի վատ վիճակ էր, և սերունդը կարծես շարունակություն չուներ. «Բայց վերջին 7-8 տարիների ընթացքում արդեն երիտասարդ սերունդն ենք նկատում, որքան հնարավոր է օգտակար ենք լինում իրենց»:
Նշենք, որ Հայաստանի նկարիչների միությունը 18-րդ համագումարն է անում, որի ընթացքում նոր նախագահ է ընտրվելու: Վերջին 15 տարիներին կառույցը ղեկավարում է Կարեն Աղամյանը:
Նախորդիվ`
Կարեն Աղամյանը միության ձեռքբերումների, նկարիչների խնդիրների և հակասությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան