«Հայակ-2014»-ի հավակնորդները
Ազգային կինոյի «Հայակ- 2014» մրցանակաբաշխության 15 անվանակարգերի համար ներկայացված 52 ֆիլմից ապրիլի 8-ին մրցութային հանձնաժողովը՝ նախագահ Էդգար Բաղդասարյանի գլխավորությամբ, առաջին փուլի քվեարկության արդյունքում ընտրեց մրցույթի հավակնորդներին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից:
Անվանակարգեր
Լավագույն խաղարկային ֆիլմ
1. ‹‹Փուշ››- Սուրեն Բաբայան
2. ‹‹Փարաջանով›› - Մարտուն Ադոյան, Թագուհի Կարապետյան
3. ‹‹Ռոմանտիկները›› - Արեգ Ազատյան, Շողիկ Թադևոսյան
Լավագույն ռեժիսոր
1. ‹‹Փարաջանով›› - Սերժ Ավեդիքյան, Օլենա Ֆետիսովա
2. ‹‹Ռոմանտիկները›› - Շողիկ Թադևոսյան, Արեգ Ազատյան
3. ‹‹Կաուչո›› - Լիլիթ Մովսիսյան
Լավագույն օպերատոր
1. ‹‹Փուշ››- Թամմամ Համզա
2. ‹‹Ռոմանտիկները›› - Թամմամ Համզա
3. ‹‹Կաուչո››- Վազգեն Մարտիրոսյան
Լավագույն սցենարի հեղինակ
1. ‹‹Փուշ›› - Սուրեն Բաբայան
2. ‹‹Կաուչո››- Լիլիթ Մովսիսյան, Արսեն Գրիգորյան, Շողեր Պետրոսյան
3. ‹‹Ռոմանտիկները›› - Շողիկ Թադևոսյան, Արեգ Ազատյան
Լավագույն նկարիչ
1. ‹‹Փարաջանով›› - Վլադիսլավ Ռիժիկով
2. ‹‹Ռոմանտիկները››- Շողիկ Թադևոսյան, Արեգ Ազատյան
3. ‹‹Կաուչո››-Գոհար Պարույրյան
Լավագույն դերասանուհի
1. ‹‹Փուշ››- Լուսինե Հարությունյան
2. ‹‹Կաուչո››-Լուսի Աբդալիան
3. ‹‹Երկու աշխարհից ի հիշատակ›› Անժելիկա Մաշուրյան
Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի
1. ‹‹Կիսալուսնի ծովածոցը››-Նանոր Պետրոսյան
2. ‹‹Երկու աշխարհից ի հիշատակ›› Ելենա Պրոխորենկո
3. ‹‹Անպոչ ճգնավորը››- Նարինե Գրիգորյան
Լավագույն դերասան
1. ‹‹Փուշ›› - Ժան Պիեռ Նշանյան
2. ‹‹Փարաջանով›› - Սերժ Ավեդիքյան
3. ‹‹Ռոմանտիկները›› - Նարեկ Ներսիսյան
Լավագույն դերասան երկրորդ պլանի
1. ‹‹Անպոչ ճգնավորը››-Աշոտ Ադամյան
2. ‹‹Կիսալուսնի ծովածոցը››-Աշոտ Ադամյան
3. ‹‹Կաուչո››-Մանվել Խաչատրյան
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
1. ‹‹Դիալոգներ›› - Դիանա Կարդումյան
2. ‹‹Անպետքը›› - Արշակ Զաքարյան
3. ‹‹Սպիտակ գառան երազը›› - Հրանտ Վարդանյան
Լավագույն վավերագրական ֆիլմ
1. ‹‹Նամակ մորը›› - Աշոտ Սարգսյան
2. ‹‹Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է››- Արման Երիցյան
3. ‹‹Հայաստանն անտեսանելի երկիր է›››- Մարիամ Օհանյան
Լավագույն անիմացիոն ֆիլմ
1. ‹‹Aurora››- Վրեժ Քասունի
2. ‹‹Լալ որդու առակը››- Արմեն Ռոնով
3. ‹‹Վիշապագորգի գաղտնիքը›› -Գայանե Մարտիրոսյան
Լավագույն դեբյուտ
1. ‹‹Ճանապարհ›› - Ալեքսանդր Բաղդասարյան
2. ‹‹Պետք ե՞մ ես ձեզ››- Սեգ Կիրակոսյան
3. ‹‹Հարություն›› - Ալեն Մանուկյան
Լավագույն արտասահմանյան ֆիլմ
1. ‹‹Kinshasa Mboka Te››- Ռաֆֆի Աղեկյան
2. ‹‹Արևմտյան Հայաստան, կորսված դրախտ››- Միքայել Շախնազարյան
3. ‹‹Ալպինիստները››- Ա. Հարությունյան
«Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2012-ին: Այն հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:
Նախորդիվ՝
«Հայակ-2014»-ի հայտերն արդեն ընդունված են, իսկ մրցանակաբաշխության օրը՝ փոխված