Արամ MP3-ին հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին
Այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Առաջին համարի ներքո ելույթ է ունենալու մեր երկրի ներկայացուցիչը՝ Արամ MP3-ին՝ ներկայացնելով «Not Alone» երգը:
Արամ MP3-ի իր Թվիթերի էջում շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար, նաև հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին, հատկապես Սերգեյ Չետկովիչին (Մոնտենեգրոյի ներկայացուցիչ):
«Մեծ երեկույթը կմեկնարկի մի քանի ժամից»,-գրել է նա:
Հայաստանից հետո ելույթ են ունենալու՝ Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոի, Պորտուգալիայ, Նիդեռլանդների, Մոնտենեգրոի և Հունգարիայի ներկայացուցիչները:
Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ՝ անցնելով եզրափակիչ:
Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 8-ին: Մրցույթին մասնակիցում է 37 երկրի ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան