«Արա այն, ինչ արեցիր երեկ». Արամ MP3-ին՝ եզրափակչում սպասելիս
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի նախօրեի ելույթի մասին միայն դրական կարծիքներ ու հիացմունքի խոսքեր են հնչում:
Նրա կատարումն անտարբեր չի թողել նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ով Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Դեռ կտեսնենք քեզ շաբաթ երեկոյան:...Արա այն, ինչ արեցիր երեկ»:
Նա տեղադրել է նաև Արամի երեկվա ելույթի տեսանյութը նրանց համար, ովքեր բաց են թողել:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Ժյուրիի և հեռուստադիողի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ՝ Արամը և ևս 9 երկրի ներկայացուցիչ (16-ից) անցել են եզրափակիչ փուլ:
Մայիսի 8-ին կայանալու է երկրորդ կիսաեզրափակիչը, ելույթ է ունենալու 15 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ անցնելու է ևս 10 կատարող: Եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 10-ին, ելույթ են ունենալու 26 երկրի ներկայացուցիչ՝ կիսաեզրափակիչներում հաղթածներն ու Մեծ հնգյակի երկրները՝ Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և նախորդ տարվա հաղթող Դանիայի ներկայացուցիչները:
Արամ MP3-ին ելույթ է ունենալու եզրափակչի առաջին հատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները