Նորընտիր ռեկտոր Դավիթ Մուրադյան. «Կփորձեմ լինել այդ պատասխանատվությանը արժանի»
«Սա իմ ամբողջ կենսագրության հետ կապված աշխատավայր է: 20 տարի է դասավանդում եմ այստեղ: Այնպես որ իմ տնից ոչ մի տեղ չեմ գնացել, պարզապես այդ տան պատասխանատուն եմ ու կփորձեմ լինել այդ պատասխանատվությանը արժանի»,- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մուրադյանը:
Նշենք, որ այսօր կայացած մրցույթին միայն Դավիթ Մուրադյանն էր մասնակցում: Մրցույթի ընթացքում նա ներկայացրել է իր ծրագիրը, պատասխանել բուհի կառավարման խորհրդի անդամների հնչեցրած հարցերին: Այնուհետև կայացել էր փակ գաղտնի քվեարկություն: Կառավարման խորհրդի 24 անդամներից քվեարկությանը մասնակցել էին 21-ը: Դ. Մուրադյանի՝ ռեկտոր ընտրվելուն կողմ էին քվերակել 19 հոգի, մեկ հոգի դեմ, իսկ մեկ քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:
«Դավիթ Մուրադյանը, ըստ էության, իր մեջ միավորում է գրականության, թատրոնի ու կինոյի ոլորտները: Նա այդ բոլոր ասպարեզներում աշխատել է, ունի իր ներդրումը»,- լրագրողներին ասաց բուհի կառավարման խորհրդի նախագահ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ բուհի ռեկտորի պաշտոնի համար երկրորդ թեկնածուն չէր պայքարում, նա ասաց. «Կարծում եմ, որ Դավիթ Մուրադյանն այն մարդն է, ում հանդեպ բոլորը բարի, լավ վերաբերմունքն ունեն: Խորհրդի անդամները նշեցին, որ Դավիթ Մուրադյանի կերպարը որևէ մեկի մոտ հարցադրումներ չի առաջացում»:
Նույն հարցին ի պատասխան Դավիթ Մուրադյանն ասաց. «Ես հայտ եմ ներկայացրել օրենքով սահմանված ժամկետի նախավերջին օրը: Այսինքն՝ դաշտը բաց էր, կարող էին ցանկացողները ներկայացնել: Իսկ թե ինչու չկային, ով գիտե: Երբ շրջանառվում էին հավանական թեկնածուների անունները, ովքեր նույնքան պոտենցիալ, կարողություններ ունեին, մշակութային հեղինակություն, ես մի առիթով ասացի, որ կաշխատեմ այն բուհում, որի ղեկավարը լինի Ռուբեն Բաբայանը, Հակոբ Ղազանչյանը»:
Նախորդող հրապարակումներ՝
Դավիթ Մուրադյանը ցանկանում է դառնալ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր
Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան