Տեր Ասողիկ. Սրբազան Հայաստանում դատապարտելի է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ սրբավայրերի նվաստացումը
«Զվարթնոցի խոնարհված սրբավայրում տեղի ունեցածի համար` ամենայն խստությամբ դատապարտում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության անգիտակից և անպատասխանատու վերաբերմունքը»,-«Հայ եկեղեցականներ» ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը:
«Հարկ ենք համարում նշել, որ եթե այլ երկրներում ընդունված է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ մշակութային հաստատությունների և սրբավայրերի նվաստացումը, ապա այստեղ` Սրբազան Հայաստանում, դա անընդունելի է և դատապարտելի: Զվարթնոցը հուշարձան չէ, Զվարթնոցը խոնարհված սրբավայր է, ուստիև այդտեղ որևէ աշխարհիկ միջոցառման անցկացում, մեղմ ասած, անպատշաճ է և վիրավորում է հայորդու ազգային- կրոնական զգացումները: Կոչ ենք անում այդ ՊՈԱԿ-ում աշխատողներին, որ ամենայն լրջությամբ անդրադառնան իրենց կոչմանը և ամենայն զգաստությամբ իրականացնեն մեր ազգային պատմամշակութային ժառանգության պահպանումը: Զգուշացեք մեր նախնյաց անեծքից: Զգուշացեք արդար բարկությունից»,- գրել է նա:
Լուսանկարները՝ hetq.am կայքից:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան