Կոմիտաս-145. «Նորից մենք Կոմիտասի հետ ենք» (տեսանյութ)
«145-ամյակն է Կոմիտաս Վարդապետի: Հայոց մեծերի աճյուններն ամփոփված այս սուրբ տարածքում մենք նորից Կոմիտասի հետ ենք: Կոմիտասն, իրավամբ, հայոց գերագույն մեծերից թերևս միայն ու միայն երկու մեծ անունների երկությունն է ներկայացնում՝ Մաշտոցի ու իր անվան միակցությունը»,- Կոմիտասի անվան պանթեոնում Վարդապետի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ասաց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը:
«Կոմիտասը ոսկերիչ եղավ հայ մանրակտավ երգերի, հմուտ դարբին, երբ ստեղծեց մեր պատարագը՝ աննման կառույցը: Թող մշտապես հայոց անդաստանում, հայերի սրտում ապրի կոմիտասյան մեղեդին, որն արտահայտում է մեր ուրախությունը, կատակը, ցավը»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ասաց, որ Կոմիտասը ստեղծեց մեր կոմպոզիտորական դպրոցը, տվեց մեր արժեքներին հստակ գնահատական, մեր ինքնությունը զտարյուն մեզ վերադարձրեց:
«Դժվար է ասել ով է Կոմիտասը՝ կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ, թե գիտնական: Մեր ժողովրդի համար նա Աստված է: Այդ անունը մենք պետք է պահպանենք, հիշենք, հնչեցնենք: Եզակի անուններից է, որ յուրաքանչյուր պահ խառնում է յուրաքանյուրի հոգին»,- նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝
«Կոմիտասը բնության հրաշքներից է» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին