Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեսին» հուշագրությունը՝ 2015-ի հունվար ամսվա գիրք
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ:
Թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային բացառիկ նշանակության հուշագրությունը, որի հայերեն և ռուսերեն հրատարակությունները տպագրվել են ՀՑԹԻ-ի կողմից, ճանաչում է որպես «Ամսվա գիրք»: Գիրքը թարգմանվել և հրատարակվել է նաև թուրքերենով:
Հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։
Սարգիս Թորոսյանի հուշագրությունը պարզապես հուշեր չեն, այլ եզակի գրավոր հուշարձան և Հայոց ցեղասպանության կենդանի վկայություն: Սարգիս Թորոսյանը, որպես պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի՝ հայտնի Դարդանելի ճակատամարտի մասնակից, պարգևատրվել է օսմանյան կառավարության կողմից: Սակայն, այդ նույն կառավարության կողմից նրա մտերիմներն ու հարազատները աքսորվել են և վայրենաբար սպանվել: Հեղինակ-ականատեսի հետաքրքրիր և հուզիչ պատմվածքը եվրոպական և մերձավորարևելյան ռազմաքաղաքական ճակատներում սրընթաց զարգացող դեպքերի մասին է, որին միախառնվում է նրա անձնական դրամայի արկածախնդրությունն և փորձությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան