Օպերային թատրոնի պարզաբանումը՝ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի չեղյալ հայտարարված համերգի վերաբերյալ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը պաշտոնապես հայտարարում է, որ փետրվարի 5–ին իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը չի կայացել դաշնակահարի խնդրանքով՝ քանի որ վերջինս պատրաստ չի եղել ներկայացնելու Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիան՝ որպես պատճառ ներկայացնելով վատառողջ լինելու հանգամանքը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օպերային թատրոնի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն և, ստանալով Ա. Կոնսալեսի վերջնական պատասխանը, դաշնակահարի ելույթը չեղյալ է հայտարարվել, սակայն նույն երեկոյի ընթացքում ներկայացվել է Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան:
Հիշեցնենք, որ համերգի պրոդյուսեր Մարինա Սարգսյանը հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ համերգը չի կայացել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի պատճառով:
Նախորդող հրապարակումներ՝
Իտալացի դաշնակահարի Անտոնիո Կոնսալեսի հայաստանյան համերգը չի կայացել. «Նա սփրթնել էր, շրթունքները կապտել էին, դողում էր»
Աշխարհահռչակ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը պաշտում է Արամ Խաչատրյանի արվեստը