
«ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրենը՝ Կահիրեի մանկական փառատոնի ժյուրիի նախագահ
Մարտի 20-27-ը Կահիրեի օպերայի տանը տեղի կունենա Կինոյի և արվեստի միջազգային 22-րդ մանկական փառատոնը (Cairo International Film and Arts Festival for Children), որի «Անիմացիա և հեռուստատեսություն» մրցութային ծրագրի միջազգային ժյուրին նախագահելու է երգիծանկարիչ, անիմատոր, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին։ Այս մասին հայտնում են «ՌեԱնիմանիա» փառատոնի լրատվական ծառայությունից:
Կահիրեի Կինոյի և արվեստի միջազգային մանկական փառատոնը ստեղծել է մի նոր միջազգային հարթակ՝ ներկայացնելու մանկական ֆիլմերը և արվեստը, ակտիվացնելու կապերը արվեստագետների միջև, որը դրական և արգասաբեր ազդեցություն ունի մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված ֆիլմերի արտադրության ոլորտի վրա։
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային տարբեր հարթակներում:
Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին