Լիլիթ Պիպոյան. Հայկական երաժշտությունը կարող է դառնալ համամարդկային արժեք
Հայկական մեղեդին իր կառուցվածքով կարող է դառնալ համամարդկային արժեք: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Հայկական երաժշտության ինքնությունը» թեմայով երաժշտական քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց հեղինակային երգերի կատարող Լիլիթ Պիպոյանը:
Պատասխանելով հարցին, թե հայկական երաժշտությունն ունի՞ պոտենցիալ, որ դառնա համընդհանուր արժեք, եթե այո՝ ո՞րն է՝ մեղեդին, դուդուկը, …, նա ասաց. «Հենց հայկական մեղեդու կառուցվածքը, որն իր մեջ սինթեզել է արևելքն ու արևմուտքը, արդեն որակ է, որ կարող է դառնալ համամարդկային արժեք: Երկու մշակույթների հանդիպումը նույն տեղում: Այսօր համաշխարհային երաժշտության մեջ նման մշակույթները խառնելու տենդենց տեսնում ենք՝ խիստ արևելյան երաժշտությունն արևմտյան ռիթմի կամ գործիքների վրա: Հայկական երաժշտություն ունի այդ պոտենցիալը: Հենց դա շատ բարձր արժեք է, որը կարող է դառնալ համամարդկային: Ուղղակի դրա համար պետք է շատ տարածվի ու շատ լսվի»:
Մասնագիտությամբ ճարտարապետ Լիլիթ Պիպոյանը նաև համեմատություն անցկացեց հայկական երաժշտության և ճարտարապետության միջև. «Հայկական ճարտարապետությունն ինչպե՞ս է առանձնանում հարևան երկրների ճարտարապետությունից (սիրիական, բյուզանդական): Ունի հստակ տրամաբանական կառուցվածք, շատ չափավոր է, չափի մեջ է և միաժամանակ ունի ասիմետրիկ զարդարանք: Այսինքն՝ ոչ տրվում է զարդարանքներին, քաղցր հոգեվիճակներին, ոչ էլ շատ չոր, խիստ ու տրամաբանական է: Դրանով է հենց հանճարեղ»:
Նախորդող հրապարակումներ՝
Տիգրան Համասյան. Հայաստանում չկա ցենզուրա
Հայկական երաժշտության մելամաղձոտությունը տարբեր համ ունի. Սերժ Թանգյան
Կոմիտասին հետևելը ճիշտ է. Տիգրան Մանսուրյանի եզրակացությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին