Տիգրան Համասյան. Հայաստանում չկա ցենզուրա
«Վեց-յոթ տարի է հայկական երաժշտություն նվագում եմ ոչ հայերի հետ. իմ խմբի անդամները հայեր չեն, բայց նրանք շատ հետաքրքիր են ընկալում մեր երաժշտությունը՝ որպես էկզոտիկ մի բան: Հայկական երաժշտությունում առաջնայինը մեղեդու կառուցվածքն է, որը հենց մեղեդին հայկական է դարձնում, հետո արդեն խաղիկները: Բայց ամենակարևորը հայկական երգն է, ընդհանրապես հայ լինելը: Հայերեն լեզուն է, որ երգը դարձնում է հայկական»,- «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Հայկական երաժշտության ինքնությունը» թեմայով երաժշտական քննարկման ժամանակ ասաց ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը:
Խոսելով առհասարական հայկական երաժշտության, երգարվեստի մասին, և ի՞նչ է անհրաժեշտ, որ այսօրվա երիտասարդությունն ավելի շատ լսի բարձրակարգ երաժշտություն՝ օրինակ Տիգրան Մանսուրյան, Լիլիթ Պիպոյան, նաև հենց Համասյան ու Սերժ Թանկյան, դաշնակահարն ասաց, որ ամենակարևորը մրցակցություն է:
«Հայաստանում չկա մրցակցություն: Հայաստանում մատների վրա կարող եմ հաշվել շատ բարձր մակարդակի երաժիշտներին»,- նշեց արվեստագետը:
Տ. Համասյանը սովորել է Նյու Յորքի երաժշտական դպերոցներից մեկում:
«Այնպես չէ, որ շատ բարձրակարգ էր, մեզ մոտ կա ավելի լավ դպրոց: Բայց այնտեղ տաղանդավոր երիտասարդներն իրար հետ շատ են շփվում: Ամեն ժամ իրար հետ կարող են նվագել: Մի դասարան են գտնում ու սկսում են նվագել: Այստեղ այդ շփումը չկա»,-ասաց Տ. Համասյանը:
Նա նշեց, որ այսօր հայաստանյան հեռուստաընկերություններով, ռադիոյով 90 տոկոս աղբ են ցույց տալիս. «Չկա ցենզուրա: Նույնիսկ եվրոպական ամենաազատ երկրներում կա ցենզուրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան