Հայկական երաժշտության մելամաղձոտությունը տարբեր համ ունի. Սերժ Թանգյան
Հայկական երաժշտությունը 600-ամյա ստրկություն է ապրել, Օսմանյան կայսրությունում է ապրել և այդ պատճառով էլ մելամաղձոտ է: Այդ մասին այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Հայկական երաժշտության ինքնությունը» թեմայով երաժշտական քննարկման ժամանակ հայտարարեց «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը:
«Բայց այդքանով հանդերձ մեր երաժշտության մեջ հետաքրքիր մելամաղձոտություն ունենք, բայց Կովկասի մյուս երկրների երաժշտության համեմատ, մեր մելամաղձոտությունը այլ, տարբեր համ ունի», -հավելել է Թանգյանը:
Ռոք երգչին արձագանքեց հեղինակային երգի կատարող Լիլիթ Պիպոյանը և ասաց, որ Թանգյանի երաժշտությունը մելամաղձոտ չէ, այլ էներգետիկ:
«Այնպես որ դու էլ ես հայ մարդ և քո սրտից է եկել այդ երաժշտությունը: Ուզում եմ ասել, որ պարտադիր չէ, որ հայկական երաժշտությունը մելամաղձոտ լինի», -նկատեց Պիպոյանը:
Քննարկմանը ներկաներին ներկայացվեց Սերժ Թանկյանի հեղինակած «100 տարի» (100 years) սիմֆոնիկ երաժշտությունը:
Հարակից հրապարակում՝
Կոմիտասին հետևելը ճիշտ է. Տիգրան Մանսուրյանի եզրակացությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին