Քոչարին փորձելու ենք ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում. նախարար
Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում ներառելը ոչ միայն մշակութային ձեռքբերում էր, այլ նաև հաղթանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկ ենք փորձելու ընդգրկել մեր ազգային քոչարին, որի համար հայտը կազմվել և ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ: Սպասում ենք քննարկումներին»,-տեղեկացրեց նա:
Մշակույթի նախարարի խոսքերով՝ նման ձեռքբերումները նաև ինքնության պահպանման համար պայքար են:
Նախորդող հրապարակում՝
Տարվա ձեռքբերումները` ստեղծվել են թանգարանային հուշարձանների, գորգերի, հայկական մամուլի շտեմարաններ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում