«Արտ ֆեստ». 92-ամյա պապիկի պատմությունն ու երազանքների իրականացմանը հասնելու միջոցը
Երիտասարդ ռեժիսոր Նահապետ Սարգսյանն երկրորդ անգամ է մասնակցում «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնին: Նախորդ տարի նա երկրորդ տեղն է գրավել:
«Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնին նա ներկայացրել է «Էխո» ֆիլմը, որը պատմում է իր պապի մասին: Ֆիլմում խաղացել է Նահապետի 92-ամյա պապիկը:
«Սա իմ վերջին ֆիլմն է: Իրական պատմություն է: Պատմում է տարեց մարդու մասին, ով կյանքի վերջին էտապում փորձում է գտնել իր երիտասարդ տարիների սիրուն: Պատմությունը սկսվում է մի լուսանկարից ու ողջ պատմությունն ընթանում է հենց դրա շուրջ: Պատմությունն իրական է»,- Panorama.am-ի հետ զրուցում ֆիլմը հակիճ ներկայացրեց Նահապետ Սարգսյանը:
Ժապավենը 16 րոպե է: Կինոնկարում գեղարվեստականն ու վավերագրականը խառնված են իրար, ինչն, ըստ ռեժիսորի, ավելի բնական է դարձրել այն:
Մասնագիտությամբ տնտեսագետ, իր առաջին քայլերը կինոոլորտ արած Նարեկ Երկմալյանն էլ ներկայացրել է իրական պատմության վրա նկարահանված կարճամետրաժ իր ֆիլմ: Ռեժիսորն «Էն աղջիկը. Հիշողության պատմություն» 8 րոպեանոց ֆիլմով ցանկանում է ցույց տալ, որ մինչև վերջ պայքարելու դեպքում հաստատ հասնում են երազանքների իրականացման:
Խոսելով «Արտ ֆեստ» փառատոնի մասին, Նարեկն ասաց, որ երիտասարդներին արտահայատվելու լավ հնարավորություն է ընձեռում:
Նահապետն էլ նշեց, որ մասնակցելով այս փառատոնին, դիտեելով այս տարվա ֆիլմերն ու հիշելով նախոդ տարի ներկայացրածները, նկատել է, որ երիտասարդների մոտ աճ կա. «Մրցակցություն կա, ինչը ճիշտ է ու բնական: Առանց մրցակցության հնարավոր չէ որակ ստանալ»:
Ըստ նրա, «Արտ ֆեստը» հետաքրքի նախագիծ է, քանի որ հնարավորություն է տալիս ծանոթանալ ոչ միայն արվեստի կոնկրետ տեսակի, այլ տարբեր ճյուղերի ու տարբեր ոլորտներում գործող արվեստագետների հետ, կապեր հաստատել նրանց հետ:
«Հետաքրքրի ռեժիսորներ կան: Կարծում եմ՝ այն տհաճ խոսքը, որ կինո չունենք, փառատոներ շատ ունենք, սխալ է: Յուրաքանչյուր փառատոն իր հետ բերում է նոր ստեղծագործողներ, երիտասարդ նոր անուններ: Այս թվում «Արտ ֆեստը», որի ընթացքում էլ նոր հայտնություններ են լինում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի կինոարվեստի մասնագիտական հանձնախմբի անդամ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանը:
Նշենք, որ փառատոնի կինոարվեստի ցուցադրությունները սկսվել են երեկ, շարունակվում են նաև այսօր: Կինոարվեստի մասնագիտական հանձնախմբի կազմում են` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, կինոօպերատոր Արթուր Ուստյանը: Մասնագիտական հանձնախումբը 39 կինոֆիլմից ընտրելու է լավագույնները:
Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր:
Նշենք, որ «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ փառատոնի բացումը կայացել է մայիսի 11-ին: Փառատոնն իր մեջ ընդգրկվում է արվեստի մի քանի ճյուղ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, այս տարի, ավելացրել է նաև երգարվեստի, դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտները։ Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:
«Արտ ֆեստ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող երիտասարդ ստեղծագործողներ: Փառատոնի նպատակն է երիտասարդների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ:
Նախորդող հրապարակումներ՝
«Արտ ֆեստ». Ստեղծագործությունները գնահատում են մշակութային հեղինակավոր գործիչներ
«Արտ ֆեստ». «Այսօրվա երիտասարդությունն ապացուցում է, որ հայ արվեստը, հայկական գենը միշտ արթուն է»
«Արտ Ֆեստ». «Որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ»
«Արտ Ֆեստ». Մասնակիցների թվի աննախադեպ աճ, արվեստի ոլորտների ավելացում
«Արտ Ֆեստ». «Երիտասարդ սերնդի առաջ խնդիր է դրված՝ ապացուցել աշխարհին, որ մենք կանք և ուժեղ ենք»
«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա