Սերգեյ Սմբատյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով
Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանը հիմնադրվել է 1957թ. և շնորհվում է ականավոր արվեստագետներին, գրողներին, մարդկանց, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Ֆրանսիայում և աշխարհում մշակույթի զարգացման գործում։
Նշենք, որ նախօրեին Կաննում, «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի շրջանակում` «Դեբյուսի» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա