«Արտ ֆեստ»-ն ավարտվեց
«Մեզ համար դժվար էր ընտրություն կատարել: Այնքան լավն էին ներկայացումները, եթե մեզ մնար, զգալի մասին առաջին տեղը կտայինք, մեկը մեկից ուժեղ երիտասարդներ էին: Հետաքրքիր ներկայացումներ, դերակատարումներ, մեկնաբանություններ էին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի թատերական արվեստի մասնագիտական հանձնաժողովի անդամ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանը:
Այս պահին ընթանում է փառատոնի մրցանակաբաշխությունը:
Նշենք, որ «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ փառատոնի բացումը կայացել էր մայիսի 11-ին: Փառատոնն ընդգրկում է արվեստի մի քանի ճյուղ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, այս տարի, ավելացրել է նաև երգարվեստի, դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտները։ Արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր:
«Արտ ֆեստ» փառատոնն ունի ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնին մասնակցում են 16-35 տարեկան ստեղծագործողներ: Փառատոնի նպատակն է երիտասարդների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն:
Դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստի մասնագիտական հանձնախմբի անդամ ՀՀ վաստակավոր նկարիչ, բեմանկարիչ Աշոտ համբարձումյանն ասաց. «Ներկայացված էին շատ լավ աշխատանքներ: Այս տարի ժանրային առումով բավականին բազմազան էին աշխատանքները: Ընտրությունը շատ դժվար էր:
Աշխատանքներն ընտրելիս ուշադրություն էինք դարձնում պրոֆեսինալ մոտեցմանը, արվեստի արհեստի կողմին, գումարած երիտասարդական ավյունը, կազմակերպվածությունը»:
Երգարվեստի մասնագիտական հանձնախմբի անդամ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանն ասաց. «Այս տարի այս անվանակարգը նոր էր, այդ իսկ պատճառով մասնակիցները քիչ էին, բայց լավ երիտասարդ ձայներ ունենք»:
Կինոարվեստի մասնագիտական հանձնախմբի անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոբեմադրիչ, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում նշեց. «Ֆիլմեր կային, որոնք հիացրեցին, ֆիլմեր կային, որոնք տխրեցրին: Բայց ընտրություն կատարել մեզ հաջողվեց: 45 ֆիլմ դիտեցինք, 7-ը մեր ուշադրությունից չվրիպեց: Որևէ արվեստագետ, մասնավորապես ամենամեծ առաքելությունը կինոգործչի իր ժամանակի, իր երկրի, քաղաքի, աշխարհի տարեգիր լինելն է: Ֆիլմը պետք է արձանագրի իր ժամանակի շունչը, զարկերակը, կուտակված ցավերը: Երբեմն մակերեսորեն են նայում, ոչ արվեստի ձևով: Կան պրոֆեսիոնալ ձեռագրեր, զգում ես որ արհեստն ընկալել են, մի քիչ պակաս է արվեստը»:
Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի գնահատմամբ, տարեցտարի ավելանում են ոչ միայն մասնակիցները, այլ նաև
ներկայացված ստեղծագործությունների որակը, որի ապացույցն այն է, որ փառատոնի մասնակիցները ներկայանում են միջազգային փառատոների ու վերադառնում մրցանակներով:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով, այն խնդիրները, որոնք դրել էին իրենց առջև փառատոնը ֆինանսավորելիս՝ կատարվում են. «Մեր նպատակն է մշակութաստեղծ երիտասարդության համար ստեղծագործելու հարթակ ստեղծել, նման փառատոներից են ծնվում մեր մշակույթի վարպետները»:
Նախորող`
«Արտ ֆեստ». Ստեղծագործությունները գնահատում են մշակութային հեղինակավոր գործիչներ
«Արտ ֆեստ». «Այսօրվա երիտասարդությունն ապացուցում է, որ հայ արվեստը, հայկական գենը միշտ արթուն է»
«Արտ Ֆեստ». «Որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ»
«Արտ Ֆեստ». Մասնակիցների թվի աննախադեպ աճ, արվեստի ոլորտների ավելացում
«Արտ Ֆեստ». «Երիտասարդ սերնդի առաջ խնդիր է դրված՝ ապացուցել աշխարհին, որ մենք կանք և ուժեղ ենք»
«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»
«Արտ ֆեստ». 92-ամյա պապիկի պատմությունն ու երազանքների իրականացմանը հասնելու միջոցը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա