Միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի բացման համերգը «Ազգային պատկերասրահում»
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա վաղը կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը: Փառատոնի մեկնարկի համերգը նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:
Համերգին ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան: Ծրագրում` Ջ. Բ. Պերգոլեզիի «Ստաբատ մատեր» և Յ. Ս. Բախի Ռե մինոր BWV 1052 դաշնամուրային կոնցերտ:
Նա հայտնեց, որ փառատոնի ընթացքում կկայանա հինգ համերգ: Փառատոնին հանդես կգան նաև հյուրեր ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ռուսաստանից:
Հունիսի 21-ին կայանալու է վոկալ երաժշտության երեկո, նվիրվում է Երաժշտության համաշխարհային օրվան: Ելույթ է ունենալու սոպրանո Գայանե Գեղամյանը և դաշնակահար Սեդրակ Երկանյանը:
Հունիսի 24-ին՝ կամերային երաժշտության երեկոյի ընթացքում, ելույթ կունենա թավջութակահր Հասմիկ Վարդանյանը և դաշնակահարուհի Նարա Ավետիսյանը (ԱՄՆ)
Հունիսի 27-ին կկայանա գործիքային երաժշտության երեկո: Ելույթ կունենա Իոսիֆ Պուրիցը (բայան Ռուսաստան):
Փառատոնի փակման համերգին՝ հուլիսի 4-ին, կկայանա վոկալ գալա համերգ՝ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանի (Շվեյցարիա), տենոր Լիպարիտ Ավետիսյանի, բարիտոն Դավիթ Բաբայանցի, դաշնակահար Արմեն Աղաջանյանի մասնակցությամբ:
Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: 2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և տնօրեն Գարիկ Նազարյանը:
Նախորդող հրապարակում՝
«Ազգային պատկերասրահ». «Բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա