Գերմանական արխիվներում Կոմիտասին վերաբերող փաստաթղթեր են փնտրվում
Գերմանիայի տարբեր արխիվներում իրականացվում է Կոմիտասին վերաբերող արխիվային փաստաթղթերի փնտրտուք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ձեռնամուխ է եղել Կոմիտասի կյանքին վերաբերող փաստաթղթերի հայտնաբերման, հավաքագրման, ուսումնասիրման գործընթացին: Առաջին ծրագիրն արդեն ի կատար է ածվել»,- ասաց նա:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ջանքերով գերմանական արխիվներում սկսվել է Կոմիտասի կյանքին վերաբերող փաստաթղթերի հայտնաբերման, ուսումնասիրման գործընթաց:
«Ուրախ ենք, որ գերմանական պատկան մարմինները մեծ ուշադրություն և աջակցություն են ցուցաբերում»,- նշեց նա՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում եղել են Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում (նախկին Կայսրական համալսարան, որի փիլիսոփայության բաժանմունքի երաժշտագիտության բաժնում սովորել է Կոմիտասը):
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել են փաստաթղթեր: Երեք փաստաթղթի կրկնօրինակ իրենց հետ բերել են Հայաստան, որոնք Կոմիտասի սովորելու շրջանին են վերաբերում:
Մասնագետները եղել են նաև Լայպցիգի սաքսոնական պետական արխիվնում, որտեղ պահպանվում են Եվրոպայի հնագույն երաժշտական հրատարակչատան փաստաթղթերը:
«Լայպցիգի սաքսոնական պետական արխիվի պատասխանատուներից մեկը սիրահոժար հանձն առավ օգնել մեզ: Այս պահին այնտեղ սկսվել են կոմիտասյան փաստաթղթերի հայտնաբերումը»,- ասաց Մ. Նավոյանը՝ հավելելով, որ ձեռագրերի, փաստաթղթերի փնտրտուքը մեկ օրվա ընթացքում արդյունք չի կարող տալ, անհրաժեշտ է տևական, քրտնաջան աշխատանք: Նա նշեց, որ իրենց նպատակն էր այս փուլում սկսել գործընթացը:
Մ. Նավոյանն ասաց, որ շարունակվելու է գերմանական այլ արխիվներում ևս Կոմիտասին վերաբերող փաստաթղթերի փնտրտուքը, մաժամանակ հավելեց, որ պետք չէ մեծ հույսեր կապել, քանի որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական շատ արխիվներ են ոչնչացվել:
«Կոմիտաս անհատի, երևույթի հսկայական, մաշտաբային նշանակությունը հայ մշակույթի, ինքնության համար շատ կարևոր է, նրա մասին ցանկացած փաստաթուղթ, տեղեկատվություն մեծ նշանակություն ունի մեզ համար»,- ասաց երաժշտագետը:
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգի խոսքով, շատ դժվար աշխատանք է հատկապես տուժած արխիվներում 100 տարվա վաղեմության փաստաթղթեր գտնելը, բայց այդ աշխատանքը կարևոր է. «Հույս ունեմ՝ գերմանական կառույցների հետ համագործակցությունը կտա իր արդյունքը: Ցանկանում ենք, որ ապագայում մեր համագործակցությունը ընդլայնվի»:
Մ. Նավոյանը նաև տեղեկացրեց, որ գերմանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համատեղ հաջորդ տարի Կոմիտասի միջազգային փառատոն, գիտաժողով կազմակերպելու, նյութեր հրապարակելու հարցերում:
«Եթե տեր կանգնենք մեր մշակույթին, եվրոպացիները սիրահոժար ընդառաջում են մեզ»,- ընդգծեց նա:
Նշենք, որ Նշենք, 1896 թվականի հունիսին Կոմիտասը մեկնում է Բեռլին՝ առանց որևէ համալսարան ընդունվելու։ Սկզբնական շրջանում նա մի քանի ամիս ուսանել է Ռիխարդ Շմիդտի մոտ։ Այնուհետև նա ընդունվել է հանրահռչակ Հումբոլդտի համալսարան։ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ նա կարողանում է ուսում ստանալ: Այնտեղ նա 1899 թվականի մայիս և հունիս ամիսներին հանդես է եկել հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
«Կոմիտասագիտությունը գրեթե չի զբաղվել մեծ երգահանի լուսանկարների ուսումնասիրությամբ». Նոր հրատարակություն
Հոգեբույժ Ռիտա Սուլահյան-Կույումջյանը փորձել է վեր հանել Կոմիտասի հոգեբանական բնութագիրը
«… ինչպես և ինչու հարցերը մշտապես ուղեկցում են Կոմիտասին»
Այդքան հայտնի ու անհայտ Կոմիտասը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան