«Երկրի ներսում ինչ-որ ուժեր քանդում են իրենց մշակութային ժառանգությունը, ո՞ւմ դեմ է կիրառվում պատժամիջոցը»
Մշակութային կոնվենացիների դրույթների կիրառումը, պահպանումն այսօր խնդիր է, որի մասին պետք է խոսվի, քննարկվի նաև Երևանում ընթացող մշակութային կոնֆերանսի ընթացքում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ Երևանում այսօր մեկնարկել է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը: Եռօրյա համաժողովը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:
Ըստ նախարարի, կոնվենցիաներով բոլոր երկրները ստանձնել են պարտավորություններ, բայց կան երկրներ, որոնք չեն կատարում այդ պարտավորությունները և ի՞նչ ձևով են կիրառվում պատժամիջոցները:
«Մեր հարևան երկիրը քանդում է մեր մշակութային ժառանագությունը, կան երկրներ, որտեղ ինչ-որ ուժեր հենց ներսում իրենք են իրենց ժառանգությունը քանդում, այստեղ պատժամիջոցն ո՞ւմ դեմ է կիրառվում: Լուրջ քննարկելու խնդիր է: Պատահական չէ, որ վերջին ամիսներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմաթիվ կոնֆերանսներ է գումարել: Վերջին հանդիպման ժամանակ sos հնչեցրեց այսօր մշակութային հուշարձանների վիճակի հետ կապված»,- նշեց Հ. Պողոսյանը:
Նախարարը չի կարծում, որ երևանյան կոնֆերանսի ընթացքում այս խնդիրը վերջնական լուծում կգտնեն, բայց հույս ունի, որ ինչ-որ մի եզրականության կարող են գալ, որը վաղը պրակտիկ գործողությունների հիմք կհանդիսանա:
Հ. Պողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը միացել է մշակութային 7 կոնվեցիաներից 5-ին, չորսի մասով վերջին 2 տարիներին պարբերական զեկույցներ է պատրաստել, որոնց նախապատրաստման ընթացքում առնչվել է մի շարք խնդիրների հետ:
«Առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր տարածաշրջանում բարդագույն խնդիրներ են ծագել պատմամշակութային ժառանգության պահպանության մասով, այս կոնֆերանսի ընթացքում կարող ենք մեկտեղել հարցերն ու քննարկել կոնվենցիաների դրույթները, մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր, տարբեր երկրների մշակույթի նախարարները ներկայացնեն իրենց մշակութային քաղաքականությունները: Կմեկտեղենք ընդհանուր եզրկացությունները, որոնց հիման վրա էլ կձևավորվի 2015 թվականից հետո մշակվող քաղաքականությունը»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարը:
Հ. Պողոսյանի սպասելիքները երևանյան կոնֆերանսից մեծ է:
Նախորդող հրապարակումներ՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը չպատասխանեց հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ հարցին
Նախարար. Այլոց մշակութային ժառանգության վնասումը պետք է վճռականորեն դատապարտվի
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես կառույց չափազանց կարևոր է մեզ համար». Երևանում մեկնարկեց մշակութային միջազգային կոնֆերանսը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա