Մշակույթ 13:10 11/07/2015

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես կառույց չափազանց կարևոր է մեզ համար». Երևանում մեկնարկեց մշակութային միջազգային կոնֆերանսը

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես կառույց չափազանց կարևոր է մեզ համար. միջազգային խոշորագույն միակ կառույց է, որն իր ամենօրյա պաշտպանության տակ է վերցրել մշակութային խնդիրները, մեր ինքնաարտահայտման, ազատության իրավունքը, մշակութային ժառանգության պահպանման խնդիրը»: Երևանում՝ Մատենադարանում, մեկնարկած «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի բացման խոսքում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նշենք, որ կոնֆերանսը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:

Նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ կոնֆերանսն անցկացվում է հենց Մատենադարանում, որտեղ պահպանվում են ոչ միայն հայերեն ձեռագերեր, այլ նաև արաբատառ և այլ լեզուներով, որոնք հենց հայերի ձեռքով հավաքագրվել են այստեղ ու այդ գործընթացը շարունակվում է:

«Հենց այս կառույցն է, որ ընդգրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարի հիշողության ցանկում: Մեր ներկայությունը գիտական այս հասատատությունում մեզ ավելի պարտավորեցնում է լուծել այն խնդիրներ, որոնք ծառացած են այսօր մշակույթի առջև»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

Երևանում ընթացող եռօրյա կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից: Այդ օրերին կքննարկվեն մշակույթի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին միացած երկրների փորձը մշակութային քաղաքականության շրջանակներում: Կոնֆերանսի շրջանակներում կայանալու են. «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև թվով 3՝ «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» թեմատիկ սեղանները: Նիստին արտերկրից կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

Կոնֆերանսին մասնակցում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների մշակույթի նախարարներ և այլ բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթին, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վատիկանի մշտական ներկայացուցիչ Մոնսինյոր Ֆրանչեսկո Ֆոլոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն երկրների խմբի նախագահ և Լիբանանի մշտական ներկայացուցիչ Խալիլ Քարամը, Շրի Լանկայի մշակույթի նախարար Հանդիմիթրա Էկանայակեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար հետազոտող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարար Ասադուզաման Նուռը, Էստոնիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննե Լի Ռեյմաան, Բելառուսի մշակույթի ինստիտուտի մշակութային ժառանգության պահպանման բաժնի պետ Ալլա Ստաշկևիչը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը, Հովհ. Շարամբեյանի անվան ժող. ստեղծագործությունների կենտրոնի գիտաշխատող Տաթև Մուրադյանը, «Մշակութային ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ավագ իրավախորհրդատու Արտեմիս Պապատանասիուն, Աֆղանստանի մշակույթի նախարար Աբդուլ Բարի Ջահանին, Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Իսսամ Խալիլը, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, Ռումինիայի մշակույթի նախարարության պետական քարտուղար Բոգդան Ստանոևիչը, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կազմակերպության անդամ Էմմա Հարությունյանը, «Կիևի Սուրբ Սոֆիա» արգելոց-թանգարանի արտաքին կապերի վարչության պետ, Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի կիրարկման պատասխանատու Մարիա Բույուկլին (Ուկրաինա), ԱՄԱՓ մարդկային ռեսուրսների զարգացման ՀԿ հիմնադիր և գործադիր նախագահ Ռիչարդ Նեյը (Հայաստան), ԻԿՕՄ/Ռուսաստանի կազմակերպության գործադիր տնօրեն Աֆանասի Գնեդովսկին և այլք:

Կոնֆերանսն  աշխատանքները կավարտի հռչակագրի ընդունմամբ, որը համահունչ կլինի կոնֆերանսի հայեցակարգին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի դավանած սկզբունքներին: Կոնֆերանսի կազմակերպման առիթով պատրաստվել է «Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ. մշակույթ» խորագրով գիրքը: Բարձրաստիճան հյուրերը շրջայցեր կկատարեն Երևան քաղաքում, կծանոթանան հայկական մշակութային արժեքների և տեսարժան վայրերի հետ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում,...
Աղբյուր` Panorama.am
23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}