Ռոբեր Գեդիգյան. Այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով
«Հուզված եմ, որ փառատոնը մեկնարկում է այս ֆիլմով»,-այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը բացող «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությունից առաջ նշեց ֆիլմի ռեժիսոր, ֆրանսիահայ դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանը:
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմով ցանկացել է ներկայացնել հայերի հիշողությունը. «Միշտ ասում են, որ պատմությունը գրում են հաղթողները, իսկ պարտվածներին մնում է միայն հիշողությունը, բայց այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով և նորից ստեղծվելու միջոցներ գտնել՝ մշակույթի, երբեմն էլ զենքի միջոցով»:
Նա հույս հայտնեց, որ իր ֆիլմը կօգնի, որ հայության պատմությունն ամբողջ աշխարհով պտտվելով հասցնի հանդիսատեսին այն, ինչ որ պետք է ընդունվի: «Խենթ պատմություն» Ֆիլմում նկարահանվել են Գրեգուար Լըպրենս-Ռենգեն, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Սայրուս Շահիդին և այլք:
Հիշեցնենք, որ Ռոբեր Գեդիգյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:
Օռնելլա Մուտին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ. 10 նախագիծ
Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմով կազդարարվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Ռոբեր Գեդիգյանը՝ 12-րդ «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ
«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին