Ցանկացել եմ նկարել ֆիլմ, որը հայկական իրականությունը ներկայացնող ռեզյումե կլիներ. Գեդիգյան
«Երկար ժամանակ ցանկացել եմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Իրականում ցանկացել եմ նկարել այնպիսի ֆիլմ, որը հայկական իրականությունը ներկայացնող ռեզյումե կլիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսիահայ կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանը, ում «Խենթ պատմություն» ֆիլմով բացվեց «Ոսկե ծիրան» 12-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը:
Նա պատմեց, ֆիլմի սցենարի մի քանի տարբերակներ են եղել, ի վերջո կանգ է առել այս մեկի վրա. «Հարկավոր էր պատմել Հայոց ցեղասպանության մասին, հայ մոր կերպարի մասին, ով ֆիլմի մեջ ընդունում է իր որդու զոհողությունը, իսկ հետո մի փոքր գլոբալացնելով ֆիլմը՝ հայի պատմությունը դարձնել պատմություն մի ողջ ազգի»:
Հանդիպմանը ներկա Ռոբեր Գեդիգյանի կինը՝ դերասանուհի Արիան Ասկարիդը, ով ֆիլմում կերտել է մոր կերպարն, ասաց. «Մոր կերպարները շատ ծանր կերպարներ են: Իսկ այս ֆիլմում մոր կերպարը առանձնահատուկ կերպար էր: Հոգեբանորեն դժվար չէր կերտել այն, դա իմ գործն էր, ես ինքս էլ մայր եմ»:
Գեդիգյանը տեղեկացրեց, որ «Խենթ պատմություն» ֆիլմը ներկայացվել է միայն Կաննի կինոփառատոնում, նոյեմբերին այն կցուցադրվի ֆրանսիայում, իսկ հաջորդը` Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում, ինչպես նաև ասիական ու սկանդինավյան երկրներում:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանը գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:
Նախորդող հրապարակումներ`
Օռնելլա Մուտին Հայաստանի, Վարդավառի ու երջանկության մասին (լուսանկարներ)
Ռոբեր Գեդիգյան. Այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով
«Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնը բացված է
Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին (լուսանկարներ)
Ասիական ֆիլմերում գերիշխում է մշակույթը. Կիմ Դո-Հո