«Մոսկվիչ, իմ սեր»-ը սերնդի ողբերգության պատմություն է. Արամ Շահբազյան
«Շատ զգույշ գտա ֆիլմիս հերոսին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքն այսպես սկսեց «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը:
«Մոսկվիչը բավական երկար պրոյեկտ է եղել: 2008 թվականից սկսվել են ֆիլմի սցենարական զարգացման աշխատանքները: Ֆիլմը ավարտվել է 2014 թվականին: Բուն նկարահանումները տեղի են ունեցել 2012 թվականին և տևել են վեց ամիս»,-պատմեց ռեժիսորը:
Արամ Շահբազյանի ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում:
«Մոսկվիչ, իմ սեր»-ը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և տաղտուկ կյանքով ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին: Համոն թաքուն երազանք ունի. ձեռք բերել «մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «մոսկվիչ» են վաճառում:
Ռեժիսորի խոսքերով, ֆիլմը սերնդի պատմություն է, սերունդ որը մի օր արթնանում է և հասկանում, որ իր իմացածը ոչ մեկին այլևս պետք չէ. «Ֆիլմում սերդնի ողբերգության և դատապարտված լինելու խնդիր է դրված»:
Անդրադառնալով այլ փառատոններին ֆիլմի ներկայացմանը՝ Արամ Շահբազյանն ասաց, որ այն ներկայացվել է մոսկովյան կինոփառատոնին, այս պահին ներկայացված է Սախալինի կինոփառատոնին, դիմել են նաև տարբեր փառատոնների և սպասում են պատասխանի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան