«Ընտանեկան ալբոմ» վավերագրական ֆիլմը պատմում է 1937 թվականի մութ էջերի մասին
««Ընտանեկան ալբոմ» ֆիլմը սկսել եմ նկարահանել, երբ սովորում էի Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտում: Ֆիլմը ստալինյան ժամանակաշրջանում երկու մեծ պապերիս գնդակահարության մասին է»,-լրագրոների հետ հանդիպմանն ասաց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, ում վավերագրական «Ընտանեկան ալբոմ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
Ռեժիսորը պատմեց, որ մոտ երկու տարի աշխատել է ֆիլմի վրա, նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Երևանում, Գյումրիում և Թբիլիսիում:
Ֆիլմում նկարահանվել է նրա տատիկը՝ Բյուրակն Անդրեասյանը: ֆիլմում տատը պատմում է, որ գրեթե 80 տարի ապրում է իր ծնողների գնդակահարության հիշողություններով: 10 տարեկան է եղել, երբ ստալինյան բռնաճնշումների ժամանակ մորը ձերբակալել են իր աչքի առաջ, իսկ դրանից 10 տարի առաջ արդեն գնդակահարել էին հորը: Նրանց թոռը Թբիլիսիում հայտնաբերում է իր մեծ պապերի արխիվներն ու Բյուրակնի հետ շրջում՝ բացահայտելու նախնիների հետևում կանգնած պատմությունը:
«35 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացնում եմ 1937 թվականի գործողությունները. այդ թիվը ընտանիքների մեջ է փակված և դրա մասին իրար մեջ են խոսում` հանրային վերաբերմունք, արձագանք չկա»,-նշեց է Իշխանյանը:
Նա հույս հայտնեց, որ ֆիլմը հնարավորություն կստեղծի, որ այդ թեման բացվի:
«Մեծ հաճույքով ֆիլմը կցուցադրեի Ռուսաստանում, և հիմա ուղիներ եմ փնտրում»,-ավելացրեց Իշխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում