Եթե հանկարծ «Ոսկե ծիրանի» մատը փուշ մտնի, ողբերգություն կլինի. ֆրանսիահայ ռեժիսոր
«Չեմ կարող իմ ֆիլմերի մեջ որևէ հայկական էլեմետներ չմտցնել: Հայրենիքից ինչքան էլ հեռու լինենք, միևնույն է մեր արմատները խոսում են մեր մեջ»,-այսօր «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսիահայ ռեժիսոր Լևոն Մինասյանը:
Ֆրանսիահայ ռեժիսորի «Սանդվիչ կղզու մարդը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված է փառատոնի հայկական համայնապատկեր ծրագրում:
Ֆիլմը պատմում է 12-ամյա Լիոնի մասին, ով միայնակ մոր միակ զավակն է և դպրոցում առաջադրանք է ստանում նկարագրել իր հոր ծննդավայրը: Խնդիրն այն է, որ նա երբեք չի տեսել հորը: Շուտով Լիոն պարզում է, որ հայրը ծնունդով Հարավային օվկիանոսի մի կորած-մոլորած ու անբնակ փոքրիկ կղզուց է, որը զվարճալի անուն ունի` Սանդվիչ: Որոշելով գտնել հորը` տղան երկար ու վտանգալի ճանապարհ է ձեռնարկում դեպի Սանդվիչ կղզի:
Ֆիլմում նկարահանվել են հայտնի դերասաններ Աննա Մուգլալիսը, ով եղել է Հայաստանում, Լոլա Լասրոնը, Ժերար Բոյաջյանը, Ջյուլիեն Կուրբեն, Վալերի Մագանան, Եսթեր Մանը, Լուսինե Մինասյանը, Լորեն Նոեն:
Ֆիլմը մրցանակների է արժանացնել տարբեր երկրներում. ժյուրիի հատուկ հիշատակում, Տարվա կարճամետրաժ ՄԿՓ, Իսպանիա, 2015, Հանդիսատեսի ընտրություն, 3-րդ տեղ, Ռիվերսայդի կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ, ԱՄՆ, 2015, Միջազգային մրցույթի լավագույն ֆիլմ, Կաստիլյա լա Մանչայի ՄԿՓ, Իսպանիա, 2015:
«Չեմ կարող չանդրադառնալ ֆիլմում հնչող երգին ու նրա հեղինակին՝ Վարդան Պետրոսյանին: Վարդանի մասին շատ եմ մտածում»,-ասաց ռեժիսորը:
Խոսելով «Ոսկե ծիրան» փառատոնի մասին Մինասյանն ասաց, որ եթե այս փառատոնը չլիներ՝ հայկական կինոն կոչնչանար. ««Ոսկե ծիրան»-ն անսպասելի ու անհուսալի երևույթ էր հայկական կինոյի համար: Եթե հանկարծ այս փառատոնի մատը փուշ մտնի, իսկական ողբերգություն կլինի»:
Նախորդող հրապարակումներ`
Թուրք ռեժիսորը չի վախենում Ցեղասպանության մասին նկարահանած ֆիլմի համար ճնշումներից
«Ընտանեկան ալբոմ» վավերագրական ֆիլմը պատմում է 1937 թվականի մութ էջերի մասին
Կարին Հովհաննիսյանը Էգոյանի առաքելության և Թանկյանի հետ հանդիպման մասին
«Մոսկվիչ, իմ սեր»-ը սերնդի ողբերգության պատմություն է. Արամ Շահբազյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում