Ստեփանակերտում հնչելու է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 1-ին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Համերգին մասնակցելու են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան/, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը / գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան/, Արցախի պետական երգչախումբը /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Նինա Գրիգորյան/, «Մռակած» պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան/: Մենակատարներ՝ սոպրանո Յանա Սաֆոնովա (Ռուսաստան), մեցո սոպրանո Վիշնիա Ռադոսավ (Սերբիա), տենոր Ալեքսանդր Չեռնով ( Ռուսաստան), բաս Նիկոլա Ուլիվերի (Իտալիա): Նախագծի գեղարվեստական ղեկավարն է Լյուբով Կազարնովսկայան:
Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նախագծի գլխավոր հովանավորն է «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին