Զարդարյան, Առաքելյան, Թերլեմեզյան. Հոբելյանական ցուցահանդեսներ՝ ՀԱՊ-ում
Հայաստանի Ազգային պատկերասրահում այս տարվա ընթացքում կայանալու են հայտնի նկարիչներ Հովհաննես Զարդարյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի աշխատանքների ցուցահանդեսները: Panorama.am-ին տեղեկացրեց Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Անուշ Հակոբյանը:
Նա հայտնեց, որ Հովհաննես Զարդարյանի (1918 – 1992), Սեդրակ Առաքելյանի (1884- 1942) ցուցահանդեսները նրանց հոբելյաններին նվիրված հետահայց ցուցադրություններ են, իսկ Փանոս Թերլեմեզյանինը (1865-1941) հոբելյանական է, նաև կատալոգն է տպագրվելու:
Ա. Հակոբյանն ասաց, որ այս ամսվա ընթացքում պատկերասրահում բացվելու է գերմանացի լուսանկարիչների (Սաքսոնիա-Անհալտ երկրամասից) ստեղծագործողությունների ցուցահանդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին