«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանը մրցութային երրորդ օրը հավաքել է 98 միավոր
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երրորդ մրցութային օրը հավաքել է 98 միավոր (հնարավոր 99-ից)՝ կատարելով իր հեղինակած «Աֆրո» երգը: Երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է:
Հիշեցնենք, որ առաջին մրցութային օրը նա վաստակել էր 85 միավոր` 88 հնարավորից՝ կատարելով Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: Երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր` 88 հնարավորից: Այդ օրը նա IOWA-ի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը:
Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, Գ. Կյոկչյանը ընդհանուր առմամբ ունի 265 միավորով և գտնվում է 9-րդ հորիզոնականում է: Մրցույթի հաղթողն է Խորվաթիան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը մեկնարկել հոկտեմբերի 2-ին, ավարտվելու է այսօր: Մ րցույթի եզրափակիչ փուլին մասնակցում է 12 երկրից՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Հունաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Ուկրաինա, Խորվաթիա, Շվեյցարիա, 14 կատարող:
Մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Ժյույրի կազմում են ռուս և օտարազգի արտիստներ և երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորով, Իգոր Նիկոլաև, Վալերիա, Լեոնիդ Ագուտին, Լայմա Վայկուլե, Կոնստանտին Մելաձե, Անի Լորակ, Անժելիկա Վարում:
Նախորդող հրապարակում՝
«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանն ունի 167 միավոր
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա