11-ամյա դաշնակահարուհի Ե. Գևորգյանի մենահամերգը՝ կամերային երաժշտության տանը
Մոսկվաբնակ 11-ամյա դաշնակահարուհի, միջազգային փառատոնների բազմակի դափնեկիր Եվա Գևորգյանը վաղը մենահամերգով հանդես է գալու Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փոքրիկ հայուհին ապրում և սովորում է հայրենիքից հեռու, և սա նրա առաջին մեծ մենահամերգն է Հայաստանում:
Համերգին կհնչեն Բախ, Բեթհովեն, Շոպեն, Լիստ, Չայկովսկի, Ռախմանինով, Էռնեստո Լեկուոնա: Համերգը կազմակերպվում է Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին