Իրավունք 17:41 28/06/2012

«Տղայիս ծեծել են` ասելով գործ տվող բ…». Զինծառայողի հուսահատ մայրը Սեյրան Օհանյանին էր փնտրում (լուսանկարներով)

Կառավարության շենքի առջև ուշագնաց եղած և Երևանի 2-րդ բուժմիավորում տեղափոխված Գոհար Չիֆլիկյանի առողջական վիճակը նորմալ է.նա  գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին բուժմիավորումից: Տիկին Չիֆլիկյանը, որն այսօր առավոտյան կառավարության շենքի առջև բողոքում էր իր զինծառայող թոռան` Ռուբեն Միքայելյանի հարցով, բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքից տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նրա մոտ, ըստ շտապօգնության բժիշկների բրիգադի, եղել է «նևրոտիկ ֆոն»:

Panorama.am-ը ներկայացրել էր զինծառայողի հետ կապված խնդիրը, որի մայրը` Շամիրամ Միքայելյանը այսօր առավոտից շարունակում է հացադուլը` պահանջելով հիվանդ որդուն ազատել բանակի ծառայությունից: Հուսահատ կնոջ մայրը` Գոհար Չիֆլիկյանը, կառավարության նիստն սկսելուց առաջ մոտեցել էր կառավարության շենք մտնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և նրան փոխանցել իր թոռան` զինծառայող Ռուբեն Միքայելյանի հիվանդության մասին վկայող տեղեկանքը: Նախարարը վերցրել էր տեղեկանքը և խոստացել խնդիրը ներկայացնել Հանրապետության զինդատախազին: Դրանից որոշ ժամանակ անց տիկին Չիֆլիկյանը վատ զգաց, ուշագնաց եղավ: Մինչև շտապօգնության ծառայության ժամանումը, ոստիկանները ջուր էին ցանում կնոջ դեմքին` ուշքի բերելու համար: Այնուհետև կինը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց 2-րդ բուժմիավորում:

Զինծառայողի մայրը` տիկին Շամիրամը, փորձում էր հասկանալ` ինչ եղավ որդու հիվանդության մասին վկայող բժշկական տեղեկանքը, որը, նրա խոսքով, «անօրինականության մասին խոսող միակ փաստն է»: Կառավարության նիստից հետո, սակայն, երբ Հրայր Թովմասյանը դուրս եկավ շենքից, տիկին Շամիրամն ու տեղում բողոքող խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը վազեցին դեպի նախարարը: «Ձեր փաստաթուղթն իմ մոտ է, ես խոստացել էի այն տալ զինդատախազին»,- ասաց Թովմասյանն ու այն հանձնեց զինծառայողի մորը: «Ինչ կլինի տվեք, ես քսերոքս կանեմ, կտամ ձեզ, էս իմ միակ փաստն ա». –արձագանքեց տիկին Միքայելյանը:

Կառավարության շենք ելումուտ անող պաշտոնյաների մեջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին փնտրող և արդեն մի քանի օր հացադուլ հայտարարած կինը մեկ պահանջ ունի` իր հիվանդ տղան չպետք է ծառայի բանակում:

Մայրն ասում է, որ Սիսիանի զորամասում ծառայած և այժմ Երևանի «Մալաթիայի զորամաս» տեղափոխված իր տղան երեք հիվանդություն ունի` «սրտի բնածին արատ, երիկամների հիվանդություն և ոտքի խնձորակն է կոտրված»: Տղայի վիճակը վատացել է նախորդ տարվա հոկտեմբերին, երբ նույն զորամասում զինվորները ծեծել են մի տղայի ու իր որդուն հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավել որպես վկա: Վերջինն էլ, մոր խոսքով, պատմել է այն ամենն, ինչ տեսել է:

«Զորամասում հրամանատար Ալբերտ Խաչատրյանը ու մյուսը` կրտսեր սերժանտ Մխիթարյանը էնպես են ծեծում իմ երեխուն, դաժանաբար, անվայել բառերով, ասելով` գործ տվող բ…, դե պատկերացրեք: Մի քանի ամիս իմ երեխուն ճնշած պահել են», -պատմեց մայրը և ասաց, որ էդ ճնշումներին չդիմանալով որդին դիմել է ինքնասպանության:

Այնուհետև հարուցվում է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը»: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանը տեղեկացրել էր, որ ՊՆ 8-րդ կայազորային քննչական ծառայությունում հարուցված նույն քրեական գործն ուղարկվել է Եղեգնաձորի զինվորական դատախազություն մեղադրանքը հաստատելու և Սյունիքի մարզի դատարան ուղարկելու համար:

«Իմ երեխեն հիվանդ ա, սրտի արատ ունի, բայց տարել են շարային ծառայության, տարել են զինավարժության», -ասաց շարքային Միքայելյանի մայրը:

Կառավարության շենքի դիմաց հացադուլի նստած կնոջը Պաշտպանության նախարարության մի պաշտոնյա մոտեցավ (նա կտրականապես հրաժարվեց ներկայանալ-հեղ.) և ասաց, որ նախարարությունում պատրաստ են իրեն ընդունել, հասկանալ խնդիրը: Սակայն տիկին Միքայելյանն ասաց, որ այլևս չի հավատում նրանց բոլորին, քանի որ «երեկ էլ ասիք` գնացեք, տուն հարցը կլուծենք, բայց ոչ մի հարց էլ չլուծվեց»:



  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}