ՄԱԿ. Հայաստանը միշտ կատարել է իր ստանձնած պարտավորությունները
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան հրապարկել է «Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում սպառազինությունների վերահսկում» խորագրով զեկույցը: Ստորև ներկայացնում ենք զեկույցի մանրամասները, որոնք հիմնականում վերաբերվում են տարածաշրջանին:
«ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 66-37-րդ հոդվածները կարևոր են` ուսումնասիրելու այն մարտահրավերները, որոնք վերաբերվում են տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում սպառազինությունների վերահսկմանը:
Հայաստանը տարածաշրջանային համագործակցության, այդ թվում նաև սպառազինությունների վերահսկման կողմնակից է, որն էլ էական դեր է խաղում տարածաշրջանում վստահության ամրապնդման և տարածաշրջանային անվտանգության համար:
Հայաստանը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի միջոցով, իր օժանդակություն է ցուցաբերում սպառազինությունների վերահսկմանը և ջանք չի խնայում հետագայում ամրապնդել սպառազինությունների վերահսկումը` հատկապես Հարավային Կովկասում:
Հայաստանը միշտ կատարել է իր ստանձնած պարտավորությունները «Եվրոպայում սովորական սպառազինությունների Պայմանագրի» վերաբերյալ: Հայաստանն ակտիվ մասնակցում է ասպառազինությունների վերահսկման ամրապնդման և արդիականացման վերաբերյալ քննարկումներին»:
Անդրադառնալով Ադրբեջանին զեկույցում նշվում է. «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի ֆունդամենտալ դերն ու կարևորությունը հատկապես մեծացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանը սպառազինությունների վտանգավոր մրցավազք է սանձազերծել: Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործման մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ադրբեջանը գերազանցել է պայմանագրով սահմանափակված երեք տեսակի սպառազինությունների քանակը:
Ադրբեջանցիներն ունեն 381 մարտական տանկ` 220 թույլատրելիի դեպքում, հրետանային սպառազինության 518 միավոր` 285 թույլատրելիի դեպքում և 287 մարտական զրահամեքենա` 220 թույլատրելիի դեպքում:
Անցած տարի Ադրբեջանն իր հրետանային զինատեսակների քանակն ավելացրել է 47-ով, հարավածային ուղղաթիռներինը` 2-ով, իսկ զրահամեքենաներինը` 106-ով:
Ադրբեջանի ռազմական բյուջեի զգալի ավելացումը վերջին տարիներին (այս տարի ռազմական ծախսերի համար Բաքուն նախատեսել է 3,47 մլրդ դոլար), ինչպես նաև ադրբեջանական ղեկավարության մշտական ագրեսիվ ու կոշտ ռազմական հռետորաբանությունը մեծացնում են երկու ազգերի միջև անդունդը, ավելացնում լարվածությունն ու վտանգում առկա խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:
Այս առումով, Ադրբեջանի անհետևողական քաղաքականությունը բացասական մեծ ազդեցություն է ունենում` տարածաշրջանում վստահության ու համագործակցության մթնոլորտի ձևավորման` Հայաստանի ջանքերի վրա»:
«Թուրքիան տարածաշրջանային և ենթատարածաշրջանային սպառազինությունների վերահսկման հարցում խճճված է: Պահանջվում է խորը քաղաքական-ռազմական վերլուծություններ, ավելի մանրամասն նախաձեռնությունները: Այնուամենայնիվ, նրանք պետք է ցանկացած սպառզինությունների հսկման վերաբերյալ քննարկումներում անբաժան մաս կազմեն»,-նշված է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին