Գյուղացին ինֆարկտի է հասել . Ծիրանը քաղել է, տանող չի եղել
Արտաշատի շրջանի Այգեպատ գյուղում օրեր առաջ երիտասարդ մի բնակիչ ծիրանը քաղել է, սակայն գնորդն եկել է, ասել, թե ցածր գնով է տանելու: Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը:
«Վիճակը վատ է եղել, Արտաշատից ուղարկել են Քանաքեռ: Հիմա հետազոտություններ են անցկացնում, որից հետո զոնդավորում կլինի: Հանդում է եղել, գնի բարձրացում, իջեցում, մեկը տանում է, մյուսը չի տանում: Քաղելու ընթացքում եկել են, ասել, էժան գնով ենք տանելու: Էդ մտահոգություններն են պատճառը: Քաղը անեն, պրծնե՞ն, հետո՞ գին ասեն»,-Panorama.am-ի հետ զրույցում սրտնեղեց գյուղապետը:
Նրա խոսքով, այս պահին էլ գյուղացիները շարունակում են ծիրանը քաղել:
Գյուղացիների հետ հանդիպման մեկնած փոխմարզեպտ Սամվել Մինասյանը Panorama.am-ին հայտնեց, որ գյուղացիները ոչ մի ճանապարհ էլ չեն փակել, ուղղակի ֆուռի դեմն են կանգնել, հայտարարել, թե էժան գնով ծիրանը չեն վաճառելու:
Հիմա մարզպետարանում նա սպասում է գյուղատնտեսության փոխնախարարին ու «Սպայկա» ընկերության ներկայացուցիչներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել 12 կգ-ը 5 հազար դրամով գնել:
Գյուղացիներն այս տարբերակից այնքան էլ գոհ չեն: 5 հազար դրամով ընտիրն են ուզում, բա էն կարկուտից չեչոտածն ի՞նչ անենք:
Փոխմարզպետի ներկայացմամբ, այն գյուղացիները, ովքեր շատ բերք ունեն, համաձայն են նույնիսկ 4 հազարով վաճառել, ում եղածը քիչ է, նրանք ցանկանում են գոնե թանկ ծախեն:
«Հասկանո՞ւմ եք, դա շուկա է»,-ասաց Ս. Մինասյանը:
Նախորդող հրապարակում`
Բողոքի են դուրս եկել Արտաշատի գյուղերի բնակիչները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները