Կարմիր խաչում զինծառայողի մասին տեղեկություն չունեն. Արդբեջանում ոչ աշխատանքային օր է
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պատվիրակությունը տեղյակ է հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ կատարվածի մասին, սակայն տեղյակ չէ, թե ինչ վիճակում է այժմ զինծառայողը: Այդ մասին Panorama.am-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
Հիշեցնենք` Լեռնային Ղարաբաղի ՊՆ հաղորդագրության համաձայն, օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը տեղյակ է կատարվածի մասին և մենք տեղեկությունը փոխանցել ենք Ադրբեջանում գտնվող մեր գործընկերներին: Ուղղակի այսօր Ադրբեջանում ոչ աշխատանքային օր է՝ կրոնական տոների հետ կապված, այդ պատճառով էլ տեղյակ չենք, թե առողջական ինչ վիճակում է գտնվում հայ զինծառայողը»,- փոխանցեց գրասենյակի ներկայացուցիչը:
Նրա փոխանցմամբ, երբ աշխատանքային օր լինի Ադրբեջանում, իրենց գործընկերները կկարողանան հանդիպել զինծառայողին: