Իրավունք 14:21 27/08/2013

Որևէ մեկը չի կարող Փաստաբանների պալատը դարձնել դատարանի կցորդ. Արա Զոհրաբյան

Սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում ներկայիս նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրված թեկնածու Արա Զոհրաբյանը դժվարանում է գնահատել ընտրվելու իր հնարավորությունները: «Այդ հնարավորությունների պատասխանը կարող է տալ ընտրող փաստաբանը, ես որևէ բան չեմ կարող ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցերին, հայտարարեց Փաստաբանի պալատի նախագահի թեկնածուն:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուն ասաց, որ դեմ է ընտրական սև տեխնոլոգիաների կիրառմանը: «Երբ մարդը սկսում է նեգատիվ քայլից, նեգատիվ ինֆորմացիան ունենում է նաև նեգատիվ հետևանքներ, և ընտրության օրը կտեսնենք նեգատիվ էֆեկտը: Ինձ համար թիրախը խնդիրն է և ոչ թե մարդը»,- հավելեց Զոհրաբյանը:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկին թեկնածուներից մեկը` Տիգրան Աթանեսյանը, բջջային օպերատորների միջոցով կոչ էր արել ընտրել իրեն և «թույլ չտալ, որ Պալատը դառնա դատարանների կցորդ: Պալատը բոլոր փաստաբաններինն է»:

«Դատարանի կցորդ» դառնալու հնարավորության մասին մեր հարցին ի պատասխան Արա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես որպես փաստաբան, չընտրվելու դեպքում էլ, լինելու եմ ակտիվ Փաստաբանների պալատի կյանքում և ինքս էլ երաշխավորում եմ ու ասում եմ, որ որևիցե մեկը չի կարող նման բան թույլ տալ, մեր փաստաբանները դա թույլ տալ չեն տա: Ունենք Պալատի ուժեղ խորհուրդ, որը կազմված է գրագետ փաստաբաններով և ունենք ակտիվ փաստաբաններ, որոնք մշտապես իրենց քննադատություններով, մոտեցումներով, ակտիվությամբ միշտ ստիպում են պալատին աշխատել: Թույլ չենք տա, որ այդպիսի բան լինի»:

Նրա խոսքով՝ Պալատի գործունեության հետ կապված, իհարկե, խնդիրներ կան, օրինակ, Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, մարզերում Պալատի ներկայացուցչական մարմինների բացակայությունը, օրինաստեղծ գործունեությանը փաստաբանների ներգարվվածության ցածր մակարդակը, փաստաբանների նվաճումների թերի լուսաբանումը և այլն:

Ներկայացնելով Պալատի նախագահ ընտրվելու դեպքում առաջիկա 4 տարիների անելիքը, թեկնածուն ասաց, որ փորձելու են զարգացնել Հանրային պաշտպանի ինստիտուտը` փորձելով դրանում ներգրավել նաև երիտասարդ մասնագետներին: «Երիտասարդ փաստաբաններն այդպիսով կկարողանան լուծել իրենց աշխատանքային փորձի խնդիրը», -հավելեց թեկնածու Զոհրաբյանը:

Նա ծրագրում է թափանցիկ դարձնել Պալատի խորհրդի նիստերը: «Ցանկացած փաստաբան կարողանալու է հավաքել իր ծածկագիրը և մտնել կայք ու հետևել խորհրդի նիստերին: Փաստաբանը կտեսնի, թե իր ընտրած խորհրդի անդամն ինչով է զբաղվում, և մյուս կողմից»,- հավելեց Արա Զոհրաբյանը` նկատելով, որ թափանցիկ է դառնալու նաև Պալատի ֆինանսական հոսքերը, ինչպես նաև Պալատի գործողումները:

Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը ևս, Զոհրաբյանի խոսքով, իր ծրագրի առաջնային դրույթներից է և դրա համար Փաստաբանների պալատում Զոհրաբյանն ու իր թիմը ծրագրում են ստեղծել մասնագիտական կառույց` Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով:

«Փաստաբանների պալատը միշտ էլ կանգնած է եղել իր գործընկերների կողքին: Իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե Պալատը չի կանգնում փաստաբանների կողքին: Մենք ունենք այդպիսի բազմաթիվ դեպքեր, երբ Պալատը աջակցել է գործընկերներին` Մուշեղ Շուշանյան, Ստեփան Ոսկանյան, Թամարա Յայլոյան և այլն: Մեր գործընկեր փաստաբանների հետ կապված ցանկացած միջացառում Փաստաբանների պալատը միշտ արձագանքել ու արձագանքում է»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Միևնույն ժամանակ ամեն փաստաբանի Պալատը պարտավոր չէ պաշտպանել, և ինչպես Զոհրաբյանն ասաց, Պալատը չի կարող պաշտպանել այն փաստաբանին, ով իր վստահորդի համար վարքագծի կանոնագիրքը խախտելով, հետևանք է առաջացնում: «Պալատը չի կարող պաշտպանել այդպիսի փաստաբանին, Պալատը պետք է օբյեկտիվ լինի: Եթե մենք ինքներս մեզանից չպահանջենք, ապա ինչպե՞ս ենք պահանջելու դատավորներից: Պետք է ինքներս մեր նկատմամբ ազնիվ լինենք», -հավելեց թեկնածուն:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու` Աշոտ Թադևոսյանը, Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:14
Պուտին ձյա՛, լավ է անում Ալիևը. երբ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինվորները ոչնչացրին ռուսական ուղղաթիռը, Դուք մի քանի ժամ անց Ալիևի հետ ժպտացիք ու թուղթ ստորագրեցիք. Մհեր Հոկոբյան
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է «Ալիևը ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ Պուտինի անուղղակի ներողությունից և պահանջում է ուղղակի ներողություն՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբ այս իշխանությունը չլինի, այդ բոլոր նոր տնկած ծառատեսակները փոխարինվելու են. Քրիստինա Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի վարած սխալ քաղաքականության՝ կանաչապատմանցածր և սխալ գործողությունների և համատարած բարձրահարկերի շինթույլտվության հետրանքով...
Աղբյուր` Panorama.am
21:17
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել. Կոբախիձե
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի կարգադրությամբ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԱԳՆ-ն  Հայաստանի անունից ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք...
Աղբյուր` Panorama.am
20:39
Անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռից հրապարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
17:35
Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
  Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}