Օրվա թեմա 10:10 26/09/2013

Արցախի սահմանային գյուղերի դպրոցները. ԿԳ նախարարը` լուծված և դեռ լուծման սպասող խնդիրների մասին

Հեղինակ` Մարի Թարյան

Արցախի Հանրապետության գյուղերում աշակերտների թիվը վերջին տարիներին կայուն աճում է: Բոլոր գյուղերն ունեն դպրոցներ և այդ դպրոցները կարողացել են բազմաթիվ խնդիրներ հաղթահարել: Արցախում դպրոցաշինությունը շարունակվում է, իսկ դրան զուգահեռ կրթվում են մանուկներ: Արցախի` սահմանին մոտ գյուղերում կրթական որակի, դպրոցներում եղած խնդիրների ու ձեռքբերումների մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավիկ Ասրյանի հետ:

Նախարարը մեզ հետ զրույցում նկատեց, որ սահմանին մոտ ոչ մի համայնքի վրա կրակոցներ չեն լինում: Դրանք այնքան մոտ չեն սահմանին և հենակետերին, որ հնարավոր լինի կրակել: Առանձնակի անհանգստություն այդ առումով Արցախի գյուղերում չկա:

Արցախի` սահմանին մոտ գտնվող դպրոցները. Առկա և հաղթահարված խնդիրներ

ԼՂՀ-ն ամբողջովին սահմանամերձ տարածք է համարվում, ունենք գյուղեր, որոնք սահմանին ավելի մոտ են: Հիմնականում վերաբնակեցված Քաշաթաղի և Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների գյուղերն են, որ սահման ունեն Ադրբեջանի հետ և այստեղ առանձնակի խնդիրներ չկան այն առումով, որ այն խնդիրները, որ հատուկ են հանրապետության մյուս տարածքների համար, այստեղ նույնն են: Այս գյուղերը բնակչության առումով լայնանում են և աշակերտների թվի որոշակի աճ է նկատվում: Օրինակ ամենածայրամասային Թալիշ գյուղը, որ ազատագրվեց, աշակերտների թիվը տատանվում էր 40-50-ի սահմաններում, այսօր 100-ին մոտ աշակերտ ունենք: Նորմալ դպրոց է, կահավորված: Օրինակ կարող եմ բերել նաև Զորավան գյուղը, որտեղ նորակառույց դպրոց ունենք, անցած ուսումնական տարվանից է գործում, զինվորական թաղամասում է տեղակայված: Կամ Առաջամուտի դպրոցը, որ ազատագրված տարածքում է գտնվում և օրեցօր այնտեղ երեխաների թիվն ավելանում է, արդեն առաջին դասարանը 13-ից 15 աշակերտ է ունենում: Իհարկե կան շենքային խնդիրներ, երեխաները շատացել են և դպրոցը չի բավականացնում: Բայց գույքի, դասագրքերի, ուսուցչական կազմի առումով ծայրամասային գյուղերն էլ են ապահովված:

Ուսուցիչների պակաս

Արցախի դպրոցներում աշխատում է շուրջ 5000 ուսուցիչ: Սերնդափոխություն է լինում, իհարկե: Ուսուցիչները թոշակի են անցնում, գալիս են նորերը: Մեզ մոտ մրցութային կարգ է գործում: Ունենք նաև կառավարության որոշում, որ այդ ծայրամասային գյուղերում եթե ցանկություն են հայտնում աշխատել, սահմանվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար: Շուրջ 70 ուսուցիչներ ունենք, որոնք այդ ծրագրով աշխատում են ծայրամասային գյուղերում: Իհարկե, ուսուցիչների պակաս կա: Քաշաթաղի շրջանում է, բայց այստեղ խնդիրն այն է, որ ոչ բոլոր բնակավայրերում կան բնակարաններ, որտեղ այդ տեղափոխված ուսուցիչը կարող է ապրել: Այս խնդիրը պետք է աստիճանաբար լուծել: Ուսուցիչների պակասի հարցը միշտ ուշադրության կենտրոնում է և տարվա ընթացքում, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախի մյուս շրջաններից մրցութային կարգով ուսուցիչներ են գալիս, նշանակվում և գնում աշխատելու:

Դասագրքեր

Մենք հրատարակվող բոլոր դասագրքերը պահանջվող չափաքանակով պետական բյուջեի միջոցների հաշվին ստանում և ուղարկում ենք դպրոցներ: Այստեղ դասագրքերի խնդիր կարող է առաջանալ այն դեպքում, երբ տվյալ դասագիրը որոշ ժամանակ չի հրատարակվում, կամ կարող է, ասենք, երեխաների թվաքանակն անհամաչափ լինի: Օրինակ ասենք մի տարիքային խմբում որոշ քանակությամբ աշակերտներ են, հաջորդ տարիքային խմբի երեխաների թիվն ավելանում է, իսկ դասագիրքը ձեռք ենք բերում երեք տարվա կտրվածքով: Չնայած մենք միշտ ավելցուկով ենք ձեռք բերում և դրա հաշվին հիմնականում բավարարում է: Այն, որ ինչ-որ դպրոց առհասարակ որևէ առարկայի գիրք չունենա, նման պատկեր չկա: Նոր ձեռք բերվող դասագրքերը համաչափորեն են վերցվում: Ես կարող եմ ասել, որ 3-4 տարվա կտրվածքով դրանք բավականացնելու են հաջորդ դասարաններին:

Գրադարաններ. Գրականության համալրման խնդիր

Հատկապես ազատագրված շրջաններում գրադարանները դպրոցներում են գործում, առանձնացված գրադարաններ չկան: Մենք անընդհատ համլրում ենք: Արդեն երկու տարի է, որ ձեռք ենք բերում հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունները, որոնք ծրագրային են: Հաճախ նաև մարդասիրական օգնությունով ենք ստանում, Հայաստանից մեզ ուղարկում են գեղարվեստական գրքեր: Սակայն գրականության համալրման խնդիրը միշտ էլ կա:

Աշակերտների թիվը

Անցած տարվա համեմատությամբ աշակերտների թվի աճ է արձանագրվել: Ճիշտ է շատ չէ, 74 աշակերտ: Աշակերտների մոտ 40-50 տոկոսը գնում է միջին մասնագիտական, արհետսագործական ուսումնարաններ կամ չեն շարունակում և այլն: Ասեմ, որ աճ է արձանագրվել նաև առաջին դասարանցիների առումով: Այս տարի նրանց թիվը 2246 է: Նախկինում այդ թիվը 1600-ի սահմաններում էր, իսկ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում առաջին դասարանցիների թիվը 2000-ն անցնում է: Առաջիկա մեկ-երկու տարում ևս աճ է կանխատեսվում: Հատկապես հաշվի առնելով այն մեծ հարսանիքը, որ տեղի ունեցավ, հիմա այդ ամուսնությունների արդյունքում ծնված երեխաները պիտի եկող տարի դպրոց հաճախեն: Այս տարի երեխաների թվի աճ արձանագրել ենք և՛ Քաշաթաղի, և՛ Շահումյանի շրջանում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}